Ալլա Պուգաչովա. «Իմ սիրո անունը Մաքսիմ է»


Մոդելուհի Օքսաննա Լավրենտևայի 30-ամյա հոբելյանի երեկույթին Ալլա Բորիսովնան որոշել էր անկեղծանալ հյուրերի հետ: Գրկելով Մաքսիմին, 58-ամյա Պրիմադոննան խոստովանեց, որ նա իր սիրելին է: Նման սրտաբուխ խոստովանությունից հետո, բնականաբար, նրանց մտերմիկ հարաբերություններին այլևս ոչ ոք չէր կարող կասկածել: Վերջին շրջանում Պուգաչովան նվազեցրել է ելույթներն ու հանդիպումները, և այդ փակ երեկոյին նրա հայտնվելը կատարյալ իրադարձություն էր` ամենաթանկ նվերը հոբելյարին: Կեսգիշերին մոտ, միանալով ռեստորանում զվարճացող տոնախմբության մասնակիցներին, երգչուհին շփվել էր բոլորի հետ, երգել, ապա, մոտենալով երեկոն վարող Գալկինին, դիմել է հյուրերին. - Իմ սիրելի°ն, ահա° իմ սիրելին… Ծափերի որոտի ներքո նա և Մաքսիմը շարունակել էին իրենց կարճատև, բայց հիշվող ելույթը: Այնուհետև Պուգաչովան հեռացել էր` նախընտրելով իր սիրելիին սպասել ոչ թե ռեստորանում, այլ` տանը: