Բացառապես` ի տես մամուլի


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնն իր օդանավում մամուլի ներկայացուցիչներին ողջունել է` ուղեկցորդուհու դերում. - Բարի օր, տիկնա°յք և պարոնա°յք. ես ուրախ եմ ձեզ ողջունել «Hil Force One» չվերթն իրականացնող ինքնաթիռում,- հայտարարել է նա բարձրախոսով` Ռինո (Նևադայի նահանգ) մեկնող ինքնաթիռի` թռիչքահրապարակ դուրս գալու պահին: Հենց այդ նահանգում էլ կայանալու է թեկնածուների հերթական նախընտրական բանավեճը, որի ընթացքում Հիլլարիի մրցակիցներն են լինելու Բառաք Օբաման և Ջոն Էդվարդսը: -Ինձ կոչում են Հիլլարի, և ես շատ ուրախ եմ` ձեզ ողջունել այստեղ: Մեր կանոններն արգելում են թռիչքի ընթացքում օգտվել բջջային հեռախոսներից, համակարգիչներից և ամենահաղորդալար այլ սարքավորումներից,- շարունակել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը: Հետո հումորով ավելացրել է. - Նևադայում հարցումների արդյունքը անսպասելիորեն ցածր լինելու դեպքում օդանավը ուղղություն կվերցնի դեպի Նյու-Գեմպշիր: Եթե դուք աջ նայեք, կտեսնեք ունևոր մարդկանց համար իջեցված հարկերից վշտացած և անվերջանալի պատերազմով Ամրիկան: Եթե նայեք ձախ` կտեսնեք ուժեղ միջին խավ և աշխարհում բարձր վարկանիշ ունեցող Ամերիկան,- ներկայացրել է նախագահացուն իր նպատակները: - Երբ ինքնաթիռն հասնի անհրաժեշտ բարձրության, ձեզ ժամանց կառաջարկենք` իմ քարոզչական ճառը,- ավելացրել է Քլինտոնը: Եվ, ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, վերջում նա մամուլի բոլոր ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել` «ամենափորձված թեկնածուով» ինքնաթիռն ընտրելու համար: