«Նռան հատիկ-2006»


Ստեփանակերտի «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը Խ. Մանանդյանի և Գ. Ղազարյանի «Երջանկության թռչունը» հեքիաթի ներկայացմամբ այսօր եզրափակում է «Նռան հատիկ-2006» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը (նախագահ` Հասմիկ Կարապետյան): ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 20-30-ը «Նախաբեմ» կրթամշակու թային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող այս յուրատեսակ ստուգատեսով, ըստ երևույթին, կեզրափակվի մշակութային մասսայական միջոցառումներով հագեցած 2006 թվականը: Հատկապես կարևորելով նոր սերնդի բարոյագեղագիտական դաստիարակության գործում թատերարվեստի դերը և լինելով «Նռան հատիկի» աշխատանքներին ուշադիր հետևող միակ ակտիվ մասսայական լրատվամիջոցը` «Ավանգարդը» իր հաջորդ համարում նախատեսում է ավանդույթ դարձած այս միջոցառման մանրակրկիտ լուսաբանումը:

Վահե ԽԱՉԱՏՐՅԱՆ