ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷՐ


Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, գործարար պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը սկսել է հաճախակի այցելել խորհրդարան, ներկա լինել ոչ միայն նիստերին, այլև հանդիպել գործընկերներին, որոնցից շատերին նախկինում կամ չէր ճանաչում, կամ չէր բարևում... Թե ո՞րն է նման ակտիվության պատճառը` չկարողացանք պարզել, սակայն հազիվ թե Ռ. Հայրապետյանն իր այցերը պայմանավորի զուտ սպորտային հետաքրքրությամբ... Ոմանք պնդում են, որ հաճախ հայտնվելով ԱԺ-ում, նա ուզում է այն երևութականությունը ստեղծել, թե շատ ակտիվ պատգամավոր է, մեծ մասնակցություն ունի օրենսդիրի գործունեութ յանը: Իսկ թե նրա ինչի՞ն է պետք նման «իմիջի» ձևավորումը` պարզ է: Ոուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, կամենում է տեղ գրավել նոր խորհրդարանում ևս: Մանավանդ որ` նրան հատկապես հիմա շատ է պետք պատգամավորական անձեռնմխելիությունը: