Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՐԱՄԱՆԿԵ՞Լ Է


Ըստ տեղեկությունների` ՀԱԿ վերջին հանրահավաքը կիսախավարում անցկացնելու առաջարկը Լևոն Տեր¬Պետրոսյանինն է եղել: Հատկապես ընտրողների հետ վերջին հանդիպումներից հետո ասում են, թե առաջին Նախագահին զայրացրել է միտինգավորների թվի մասին հրապարակումները: Եվ օգտվելով առիթից, որ օրերն արդեն շուտ են մթնում, վերջինս որոշել է ապավինել խավարի ընձեռած հնարավորությանը: - Թող միայն հարթակն ու բանախոսներին նկարեն,¬ մութ ու ցուրտ հանրահավաքից առաջ ասել է ընդդիմության առաջնորդը: Հաշվարկն արդարացել է, և տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը առավելագույնը միտինգավորների առաջին մի քանի շարքերն են կարողացել ներկայացնել, որոնք, ինչպես միշտ, խիտ են եղել: Մինչ այդ ՀԱԿ¬ը սեփական թերթերին ու կայքերին հրահանգած է եղել խուսափել միտինգային լուսանկարներ տեղադրելուց ու բավարարվել միայն Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը ներկայացնելով: Հավանական է նաև, որ ընտրողների հետ հաջորդ հանդիպումը մինչև փետրվար հենց այն պատճառով է հետաձգվել, որպեսզի քարոզարշավը փոքր¬ինչ թափ առած լինի, ու սակավամարդությունը ծանր տանելու զգացողությունն ինքնաբերաբար անցյալում մնա: