ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՌԱՆԱ


Հանրային խորհրդի նախագահ և ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, մեր ունեցած տեղեկություններով, պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եվ սկսել է ոչ միայն վերականգնել վաղուց փլուզված մարզային կառույցները, այլև բանակցություններ վարել ԱԺՄ-ից իբրև թե զատված «արբանյակ» կուսակցությունների ղեկավարների հետ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արշակ Սադոյանն արդեն համաձայնել է ԱԺՄ-ին միավորել իր կուսակցությունը, բայց ահա Շավարշ Քոչարյանը որևէ դրական պատասխան չի տվել` չկամենալով ներքաշվել ընտրական գործընթացների մեջ և կորցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը...