Ծեծ` իմամի նոր «օրենքով»
Վերջերս հրապարակվեց մուսուլմանների գլխավոր իմամի օրենք¬հրամանագիրը` կանանց ծեծելու նոր «կարգի» մասին: Այդտեղ մասնավորապես նշվում է, թե քանի՞ հարված պետք է հասցնել կնոջը, մարմնի ո՞ր մասերին, ինչպիսի՞ փայտով: Խորհուրդ է տրվում գլխին չհարվածել, իսկ եթե դա խիստ անհրաժեշտ է, ձեռքը շատ վերև չբարձրացնել, որ հարվածը գոնե թույլ լինի: Կարելի է ենթադրել, որ Սյունիքի մարզպետը Սիլվա Համբարձումյանին ծեծելիս, սույն «հումանիստական» մեթոդները հաշվի է առել: