…Կարող է շահել Ռուսաստանը


Իրանի և Արևմուտքի միջև սրացող տարաձայնությունների արդյունքում բարձրացել է նավթի գինը` չնայած դրա պահանջարկի անկմանը (նշել է The Wall Street Journal¬ը): Եվրոպայում (հատկապես Իտալիային, Հունաստանին ու Իսպանիային) նավթ մատակարարողների առաջին եռյակում է Իրանը: Սակայն վերջերս Ֆրանսիան սպառնացել է, որ ամբողջ Եվրամիությանն առաջարկելու է արգելանք դնել իրանական նավթի ներմուծմանը: Պատճառը` միջուկային զենքի ենթադրելի մշակումն է: Հեռանկարում Եվրոպան օրական 880 հազար բարել պակաս նավթ կստանա, ինչի պատճառով կպահպանվի դրա բարձր գինը: Հայտնի չէ` Ֆրանսիայում կհաջողվի՞ իրականացնել էմբարգոյի իր ծրագիրը: Եթե այո, ուրեմն Իրանը կամ կավելացնի մատակարարման ծավալներն Ասիայում, կամ ստիպված կլինի կրճատել արդյունահանումը: Այսուհանդերձ, արդեն իսկ տեսանելի է իրանական նավթի դուրսմղման հետևանքները Եվրոպայում: Մանավանդ, որ այն ամենաէժաններից է, և տնտեսական դժվարություններ ապրող երկրների համար դա իրական հարված կլինի: Բայց այստեղ կարող է շահել Ռուսաստանը. չի բացառվում, որ իրանական Light նավթին կփոխարինի ռուսաստանյան Urals¬ը, իրաքյանը և Սաուդյան Արաբիայի Arabian Light¬ը (կարծիք է հայտնել լրատվամիջոցը): Սեյիֆին կվիրահատեն Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի որդին անհետաձգելի վիրահատության կարիք ունի. հարկ է հեռացնել նրա մատների անկենդան հյուսվածքները (տեղեկացրել է Reuters¬ը, վկայակոչելով Սեյիֆ ալ¬Իսլամի բժշկի ախտորոշումը): Կրտսեր Քադաֆին ձերբակալված է: Նրա աջ ձեռքի բթամատն ու ցուցամատն անզգայնացած են. դրա վրա գոյացած վերքերը պատվել են փտախտային հյուսվածքներով, ու դրանցից անվերջ թարախ է հոսում: Տղայի մատները վնասվել են պայթյուններից մեկի ժամանակ, և նրա մարդիկ էլ կտրել են վնասված մատները` բնականաբար` առանց վարակազերծման մասին մտածելու: Բժիշկը պատրաստ է վիրահատել Սեյիֆին` եթե առաջիկայում նրան հիվանդանոց տեղափոխեն: Սակայն Զինտանա քաղաքի իշխանությունները (այս քաղաքում են մեկուսաց րել Սեյիֆին), մտավախություն ունեն, որ հիվանդանոց տեղափոխելու դեպքում տղային կարող են սպանել: