Ծովային արգելոց. Խոշորագույնն աշխարհում


Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է իր նոր ծրագրի մասին. Կորալյան ծովում ստեղծելու է աշխարհում ամենամեծ ծովարգելոցը: Շրջակա միջավայրի նախարար Թոնի Բյուրկը տեղեկացրել է շուրջ մեկ միլիոն քառ. կիլոմետր տարածքում ձկնորսության նոր սահմանափակումների, նավթի և գազի վերամշակումներն արգելելու մասին: Այս ձեռնարկման բուն պատճառն այն է, որ անհետացման սպառնալիքի տակ է ծովային կենդանական աշխարհը: Արգելոցի ենթադրյալ տարածքում կարող են հայտնվել 1942 թ. Կորալյան ծովի ճակատամարտում խորտակված ամերիկյան և ճապոնական ավիակիրների մնացորդները: