Կանանց դրախտ
Դժվար է ասել, թե իսկապե՞ս դրախտային է Քենիայում գտնվող Ումոջա գյուղում ապրողների կյանքը, սակայն դա մոլորակի միակ վայրն է, ուր արգելվում է, որ տղամարդիկ բնակվեն:
1990 թ. աֆրիկյան այս գյուղը հիմնել են սամբուրու ժողովրդի ներկայացուցիչ կանայք, ովքեր բռնությունների էին ենթարկվել իրենց բնակավայրերում ու որոշել էին նոր կյանքով ապրել (տեղեկացրել է segodnyΖ.uΖ-ն):
Գյուղի ղեկավարը առաջնորդ-հիմնադիր Ռեբեկա Լոլոսոլին է, ով մայրիշխանության և իրավապաշտպանի գլխավոր դերակատարն է: Նրան ու ևս 14 կանանց 25 տարի առաջ այստեղ է բերել դժբախտությունը. բրիտանացի զինվորները բռնաբարել են այս քենիուհիներին, ինչից հետո ամուսինները նրանց վռնդել են տնից:
Հալածյալները, սակայն, գտել են ելքը ու նոր շեն հիմնել: Ներկայումս Ումոջայում ապրում են 47 կին և 200 երեխա: