Գուրգեն ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ


Երեկ, 89 տարեկան հասակում, իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդա պետ Գուրգեն ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԸ:

Հայրենիքը բարձր է գնահատել նրա ծառայությունները: Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական և գերատեսչական պարգևները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Կյանքի վերջին տարիներին էլ Գուրգեն Դալիբալթայանը շարունակում էր իր հարուստ փորձը ներդնել զինված ուժերի հետագա զարգացմանը: Նա իրեն ճանաչողների և զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ և քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` Գուրգեն Դալիբալթայանը միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի և բանակի կայացման առաջամարտիկներից մեկը: