Ի˜նչ պակաս նախագահացու է


Ինչպես հայտնի է` օգոստոսի 30-ին MTV երաժշտական հեռուստաալիքում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 38-ամյա Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար:

AssociΖted Press գործակալությունը նշում է, որ Ուեսթն առաջին անգամը չէ, որ իր ու իր ընտանիքի մասին խոսում է քաղաքական համատեքստում: Նա, մասնավորապես, իր կնոջ` Քիմ Քարդաշյանի համաշխարհային ճանաչումը համեմատել է ԱՄՆ-ի «առաջին տիկնոջ» ժողովրդականության հետ (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Նրա այդ հայտարարությունն անտարբեր չի թողել Սպիտակ տանը: Մեկնաբանելով հայտնի ռեփերի նախագահական հավակնությունները` ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը նշել է.

- Հետաքրքիր է` նախընտրական ինչ կարգախոս է նա ասեղնագործելու իր գլխարկի վրա: