Ուզում էր անցնել Հիսուսի ճամփան


Երկրային ողբերգության վերածվեց զիմբաբվեցի մի տղամարդու որոշումը` անցնել Նոր Կտակարանում նկարագրված անապատային այս ճանապարհով, որով քայլել է Աստծո Որդին` 40 օր ու գիշեր ծոմ պահելով: 73 տարեկան Քխուլու Ռեյնֆիրատ Մանույուկան մեկնել է անապատ և մեկ ամիս անց հարազատները ստացել են նրա մահվան լուրը (հաղորդել է PreΗior Christion RΖdio-ն):

Ծանոթների շրջանում քրիստոնյա Մանույուկան հայտնի էր որպես «չափազանց կրոնավոր մարդ, ում հավատը կարող էր լեռներ շարժել:

Ենթադրվում է, որ նա մահացել է ճամփորդության ու ծոմապահության 30-րդ օրը: Անապատում նրա մարմինը գտել են մերձակայքի բնակիչներն ու տեղեկացրել ոստիկանությանը:

- Սրանից առաջ էլ մեզ մոտ բազմաթիվ նման դեպքեր են եղել: Դժբախտաբար` մենք չենք կարող մարդկանց արգելել` նման ճամփորդության մեկնելու,- ասել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը: