Մերկամարմին` հանուն սեռահավասարության


Փաստորեն մարդկության մի ստվար զանգված մտասևեռում ունի սեռերի հանդեպ: Հետաքրքիր է` ի՞նչը չի բավարարում նրանց, որ անվերջ սեռահավասարություն են պահանջում: Հիմա էլ, ոնց որ թե մերկանալու իրավունքն են ուզում ամրագրել օրենքում:

Շուրջ 300 մարդ Նյու-Յորքում օրերս մերկացույց է կազմակերպել` բողոքելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով արգելվում է կիսամերկ նկարվել Թայմս-պու րակում: GoToΘless կոչվող երթերն, ի դեպ, հաճախակի են դարձել այս քաղաքում. պահանջը մեկն է` սեռերի հավասարություն:

Այս անգամ ցուցարարները պահանջում են կանանց ևս թույլ տալ` իրանը մերկացնելու հանրային վայրերում, քանի որ տղամարդկանց դա չի արգելվում:

Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը Մանհեթթենի կենտրոնական հրապարակը վերադարձնում է «հին, ոչ բարի ժամանակներ», երբ մերձակայքում գտնվում էին բազմաթիվ պոռնոգրաֆիկ կինոթատրոններ ու սեքս-առևտրականներ, և ծաղկում էր թմրանյութերի առևտուրը:

Այսուհանդերձ` հերթական ինչ-որ «փոքրամասնություն» պահանջում է: Իսկ մեծամասնության կարծիքն ու վերաբերմունքը՞…