ՍՏՈ՞ՒՄ ԵՆ


Չի բացառվում, որ առաջիկա օրերին Էներգետիկայի նախարարության կողմից հերքվի «Հայռուսգազարդի» տարածած տեղեկատվությունը` այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում գազի սպառման ծավալների աճի մասին (շուրջ 3 %¬ով): Որքան էլ գազամատակարար ընկերությունը հավաստիացնի, թե իրենց բաժանորդների թիվը որոշակիորեն ավելացել է նաև վերջին ամիսներին, այսուհանդերձ, մի քանի հազար նոր գազասպառողները, մանավանդ այս սեզոնում, չէին կարող սպառման նկատելի աճ ապահովել: Ավելի տարօրինակ է, որ սպառման ծավալների աճը «Հայռուսգազարդի» եկամուտների վրա զարմանալիորեն չի անդրադարձել: Հայտնի է, որ Պետեկամուտ ների կոմիտեի վերջին հրապարակումներում այս կառույցի եկամուտները շարունակաբար նվազող թվերով են արտահայտվում: