ՈՒՍՅԱԼ ԲԱՆԴԻՏՆԵՐԸ


Մի շարք մեծահարուստների տներում ավազակային հարձակումներ իրականացրած բանդայի անդամները, ըստ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, բավական ուսյալ մարդիկ են, խոսում են գրական հայերենով, իրար հետ շփվելիս օգտագործում են միայն «դուք» դիմելաձևը: Իրենց զոհերի վրա հարձակումներ գործելիս էլ չափազանց քաղաքավարի են և բարեկիրթ... Բանդային տրված այս գնահատականները գուցե հույս ներշնչեն, որ սրանց ձերբակալելու և դատելու դեպքում դատավորներն անպայմանորեն հաշվի կառնեն նրանց ուսյալ լինելու հանգամանքը և կկայացնեն մեղմ դատավճիռներ` նկատի ունենալով, որ այս բանդիտները քաղաքավարի են, կիրթ, անգամ տանում են թանկարժեք նկարներ` այսպես ապացուցելով, որ նրանք արվեստ սիրող և արվեստի ստեղծագործությունների գինն իմացող ավազակներ են...