Հա՞ որ...


Բյուջետային միջոցների հաշվին ձեռք բերվող և պետական գերատեսչություններին հատկացվող բենզինի մի մասը հավանական է, որ յուրացվում ու հատկացվում է որոշ տաքսի ծառայությունների: Նման եզրահանգման համար հիմք է ծառայել այն իրողությունը, որ որոշ տաքսի ծառայությունների մեքենաներ աշխատում են բացառապես բենզինով, բայց կարգին շահույթ են ապահովում իրենց տերերի համար: Մինչդեռ անվիճելիորեն պարզ է, որ մեր ժամանակներում բենզինով տաքսի աշխատեցնելու դեպքում շահույթի մասին անհնար է մտածել, քանի որ այս պարագայում ծառայության ինքնարժեքը մոտենում է կիլոմետրի արժեքին` 100 դրամի: Ասում են, թե տեղեկատվական արտահոսքը բենզին ներկրող ընկերություններից մեկից է դատախազություն հասել և դա տեղի է ունեցել` երբ պետական հիմնարկներից մեկին հատկացված վառելիքի կտրոնների տրցակը խիստ պատահաբար (՞) հայտնվել է տաքսի ծառայություններից մեկում: Ավելի ուշ էլ պարզվել է, որ վերջինիս ղեկավարը կտրոնները ձեռք է բերել պետական կազմակերպություններից մեկի տնօրենից` կես գին վճարելով: Կծիկը քանդվո՞ւմ է