Գիտափորձերի զոհերը


Առնվազն 83 գվատեմալացի, ինչպես ենթադրվում է, մահացել է 1940¬ական թթ. ամերիկյան բժիշկ-գիտնականների կողմից սիֆիլիսով ու սուսանակով (գոնոռեա) վարակված լինելու պատճառով. այս մասին հայտարարվել է ԱՄՆ¬ի նախագահական հանձնաժողովի զեկույցի լսումների ժամանակ: Գվատեմալացի հարյուրավոր բանտարկյալներ, հոգեբուժական կլինիկաներում բուժվողներ և սեքս¬ինդուստրիայի աշխատակիցներ, առանց նրանց հարցնելու, վարակել են վեներական հիվանդություններով` Նահանգների կառավարության ֆինանսավորմամբ գործող պենիցիլինի արդյունավետությունը ստուգելու ծրագրի շրջանակներում: Նախագահական հանձնաժողովի ղեկավար Էմմի Գութմանի խոսքերով` դա բժշկության պատմության ամոթալի էջն է դարձել: Խայտառակ այդ հետազոտության որոգայթում 1946 և 1948 թթ. հայտնվել է 5,5 հազար մարդ: Նրանցից 1,3 հազարին վարակել են վեներական հիվանդություններով: Միայն 700¬ն է գեթ ինչ¬որ բուժում ստացել: Փաստաթղթերն ամրագրել են, որ այդ փորձարարության մասնակիցներից առնվազն 83¬ը մահացել է մինչև 1953 թվականը: Էմմի Գութմանը որպես «ցավալիորեն սխալ» է որակել այդ փորձարարության կազմակերպիչների գործողությունները` չմոռանալով հավելել. - Նրանք, ովքեր զբաղվել են հետազոտություններով, մարդու իրավունքների և բարոյականության հանդեպ նույնիսկ նվազագույն հարգանք չեն ցուցաբերել: Բարաք Օբաման արդեն ներողություն է խնդրել իր գվատեմալացի պաշտոնակից Ալվարո Կոլոմուից: Փորձարարության մեջ ներքաշված գվատեմալացիներն ու տուժածների հարազատներն էլ հայտարարել են, որ մտադիր են այդ գործով դատընթաց սկսել` ընդդեմ Միացյալ Նահանգների կառավարության: