Կյանքն` ապահով, ապրուստը` հեշտ


Pew հետազոտական կենտրոնի հարցումները փաստել են, որ ամերիկաբնակ մուսուլմանների 80 տոկոսը գոհ է իր կյանքից: Բայց նրանց 52 %¬ը դժգոհ է է, որ պաշտոնական մարմիններն իրենց նկատմամբ շատ «ուշադիր» են` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Նրանք հայտարարել են, որ իրենք անցյալ տարի ճնշումների են ենթարկվել և` որ իրենց կյանքը բարդացել է հատկապես 2001¬ի սեպտեմբերի 11¬ից հետո: Ամերիկյան մուսուլմանները նախկին չափով (2007¬ին կատարված հետազոտությունների արդյունքներով) սատարում են իսլամական ծայրահեղականությունը: Բայց հարցվածների 81 տոկոսը գտնում է, որ խաղաղ բնակչության նկատմամբ մահապարտ¬ահաբեկիչների գործողություններն ու բնության մյուս դրսևորումները ոչնչով չեն արդարացվում: Ավելին, ամերիկացի մուսուլմանների գրեթե կեսը կարծիք է հայտնել, որ իրենց հոգևոր առաջնորդները բավարար ակտիվությամբ հանդես չեն գալիս` ընդդեմ իսլամիստ ծայրահեղականների: Pew կենտրոնի գնահատմամբ` Միացյալ Նահանգներում ապրում է 2,7 միլիոն մուսուլման` 400 հազարով ավելի, քան 4 տարի առաջ էր: