Ռուսների համար վտանգավոր


Հանգստավայրերում զոհված ռուս զբոսաշրջիկների քանակով Թուրքիան գրավել է 1¬ին տեղը` բոլոր արտասահմանյան երկրների շարքում: Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջային միության մամլո խոսնակ Իրինա Տյուրինան: - Հանգստյան վայրերում հաճախակի դարձած պատահարներով պայմանավորված` Թուրքիայի շուրջ ձևավորված բացասական ֆոնը լիովին արդարացված է ոչ միայն հոգեբանական, այլ նաև վիճակագրության տեսանկյունից: Թունավորումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, պայթյունները, հյուրանոցներում ծեծկռտոցները. առանց երկու¬երեք աղմկահարույց, նաև ողբերգական իրադարձությունների` մի ամիս էլ չի անցնում: Այս տարի Թուրքիայում արդեն 6 ռուսաստանցի է զոհվել: Ռուսների հետ կատարված մահացու պատահարներով արտասահմանյան երկրներից երկրորդ տեղում Թայլանդն է, որտեղ 8 ամսվա ընթացքում 3 մարդ է զոհվել: Երրորդ տեղում` Հնդկաստանն է, որտեղ զոհվել են երկուսը,¬ փաստել է Տյուրինան: Ինչպես նշվել է զբոսաշրջային միության հայտարարության մեջ, 2010 թ. 8 ամիսների ընթացքում Թուրքիայում ռուսների մահվան 16 դեպք է արձանագրվել, Թայլանդում` 4¬ը, երկու դեպք էլ` Ուկրաինայում: Այսուհանդերձ, զբոսաշրջիկների մահացության դեպքերով` աշխարհում առաջատարը հենց Ռուսաստանն է. անցյալ տարի այստեղ զոհվել է 40, իսկ այս տարի` 143 արտասահմանցի ճամփորդասեր: Դեպի Մարս` այգեգործների ու խոհարարների հետ