Երկրաշարժի «պատվին»


«Հերոսանալու» այլ ասպարեզ չունենալով, բայց ոնց որ թե` հերոս երևալու մարմաջով, նյույորքցիները նորաձևություն են հորինել. երկրաշարժի շատ ականատեսներ իրենց մաշկին դաջվածք են անում` «Ես դիմացել եմ երկրաշարժին» մակագրությամբ: Այս նորաձևությունը նաև ճարպիկ գործարարների եկամտաբեր ստեղծագործութունն է: Երկրաշարժից մի քանի րոպե հետո տատու¬սրահի տիրոջ մտքում փայլատակել է հանճարեղ այդ միտքը, և նա դաջվածք է ձևավորել` ի պատիվ երկրաշարժի: Ջո Քեյն իր առաջարկը տեղադրել է Facebook¬ում ու նշել նաև այդ 3 բառի արժեքը` 30 դոլար: Ու հարյուրավոր մարդիկ իսկույն արձագանքել են: Իսկ 21¬ամյա Ջոնաթան Բերգը առաջին երջանիկ դաջվածքակիրն է դարձել: - Ամերիկան արդեն հաղթահարել է երկրաշարժը: Ես տարատեսակ զգացողություններ ունեմ, բայց կարծում եմ, որ ի հիշատակ այդպիսի իրադարձության, ինքնատիպ դաջվածքը շատ զվարճալի գաղափար է,¬ պատմել է Բերգը, ում մարմնին ևս 14 դաջվածքներ կան: Մեկ ժամվա ընթացքում սրահում հերթագրվել են տասնյակ մարդիկ: Իսկ ովքեր պատրաստ չեն նախշազարդել իրենց մարմիննները, նրանց նույն մակագրությամբ մարզաշապիկներ է առաջարկվում: