Մեծագույն գերմանացին


Գերմանիայում կատարված սոցիոլոգիական հարցումների տվյալներով` հայրենակիցները բոլոր ժամանակների ամենամեծ գերմանացի են համարում Իոհան Վոլֆգանգ Գյոթեին: Երկրորդ մեծություն է ճանաչվել Արևմտյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենհաուերը: Վարկանիշային ցանկի երրորդ հորիզոնականում աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն է: Այնուհետև` երկրի չորրորդ նշանակալի պատմական անհատը Օտտո ֆոն Բիսմարկն է: Ժողովուրդը բարձր է գնահատել նաև նախկին կանցլերներ Հելմուտ Կոլին և Հելմուտ Շմիդտին: