Ի˜նչ հայր, կատարյալ հրեշ


Այդպիսիներին հայր կամ ծնող անվանելը սրբապղծություն է պարզապես: Բայց դժբախտաբար, այլասերությունը չափ ու չափանիշ չունի: 80¬ամյա ավստրիացին մեղադրվում է` հարազատ դուստրերին 40 տարի փակի տակ պահելու և բռնաբարելու համար: Նա ձերբակալված է` թեև բոլոր մեղադրանքները հերքում է: Հետաքննության տվյալներով` այդ հրեշն իր աղջիկներին առաջին անգամ անարգել է` երբ նրանցից ավագը եղել է 12, իսկ կրտսերը` 4 տարեկան (տեղեկացրել է կՐՈՉՊՈ.Հց¬ն): Նրանք ապրել են Ավստրիայի հյուսիսային Բրաունաու քաղաքից ոչ հեռու գտնվող Սանկտ¬Պետեր¬ամ¬Խարտ գյուղում: 1970 թվականից դժբախտ կանայք փորձել են դուրս պրծնել իրենց մեկուսարանից: Բայց հայրը սպառնացել է սպանել: Իսկ վերջերս, երբ ծերացած մոլագարը հերթական անգամ փորձել է բռնաբարել աղջկան, ընկել է ու չի կարողացել վեր կենալ: Այդ պահին աղջիկները դուրս են նետվել և իսկույն ամեն ինչ պատմել ոստիկանությանը: Սեքս¬ստրկու հիները հիմա 45 և 53 տարեկան են, ու ինչպես հավաստում են իշխանության ներկայացուցիչները` երկուսն էլ մտավոր զարգացման խնդիրներ ունեն: Ի դեպ` խայտառակ այս պատմությունը եզակի չէ Ավստրիայում: 2008 թ. ձերբակալվել է ևս մեկ մոլագար` Ամշտետեն ավանի բնակիչ Յոզեֆ Ֆրիտցլը, ոըը նույնպես իր դստերը պահել է սեռական ստրկուհու կարգավիճակում, երբ աղջիկը դեռևս 11 տարեկան է եղել: Նա դստերը շշմեցրել է թմրեցնող միջոցներով, ձեռնակապեր հագցրել և պահելով առնետներով լի նկուղում` պարբերաբար բռնաբարել է նրան: Թշվառ կինն այդպես «ապրել» է 24 տարի և հարազատ հորից 7 երեխա ծնել: Այս մի հրեշին էլ դատապարտել են ցմահ բանտարկության: