Դեպի աշխարհի վերջը` 3000 ռուբլով


2012¬ին աշխարհի վերջի մասին համառ զրույցները ոմանց մղում են փրկության ելք որոնել, ոմանց էլ` ճարպիկ ուղեղները շարժել` փրկվել ցանկացողներից գումարներ շորթելու: Այդ թեմայով արդեն հայտարարություններ են հայտնվում անվճար հայտարարությունների կայքում: Ահա դրանցից մեկը. «Եղբայրներ և Քույրեր, փրկվե´ք: Աստծո պատիժը շուտով կթափվի Ձեզ վրա: Մենք պատրաստվում ենք տապան կառուցել` հանուն մեր հոգիների փրկության: Միացե´ք: Նավախցիկները մեկից մինչև 5 տեղանոց են, կա VIP (կենդանիներից հեռու): Տեղերը սահմանափակ են, շտապե´ք: Գինը կախված է ձեր մեղքերի քանակից»: Հայտարարության հեղինակը ստորագրել է Նոյ, իսկ փակագծերում հստակեցրել` «մասնավոր անձ»: Ներկայացված է նաև ապագա Տապանի պատկերը. 26x150 մետր չափերով փայտե նավ, որը համաշխարհային ջրհեղեղից փրկելու է նրանց, ովքեր այսօր կվճարեն ընդամենը… 3 հազար ռուբլի: Իսկ կենդանիներից հեռու խցիկներում տեղ գնել ցանկացողները` դրանից մի փոքր ավելի: «Նոյը» մոռացել է միայն նշել, թե իր փրկյալների համար «շվեդական սեղան» նախատեսե՞լ է և` թե մինչև քանի մեղք կարող է քարշ տալ` 3 հազար ռուբլով: