Ամենաջահել պապիկը


Բրիտանիայում (ու գուցե ողջ աշխարհում) ամենաջահել պապիկը 29-ամյա Շեմ Դեյվիսն է (հաղորդել է Tatap-ՌվՒՏՐՎ¬ը): Գործազուրկ Շեմի Թիա դուստրը մայրացել է 14 տարեկանում` ժամկետից 10 շաբաթ շուտ լույսաշխարհ բերելով 1 կիլոգրամից էլ պակաս քաշ ունեցող իր առաջնեկին: Այս «նվաճումը» կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակությունում: Ինքը` անչափահաս մայրիկը, ծնվել է` երբ Շեմն ու նրա ընկերուհի Քելլին 15 տարեկան էին: Փաստորեն նրանց դուստրը գերազանցել է ծնողների նվաճումը: Նորածին Գրացիայի հայրիկը` 15 տարեկան Ջորդան Ուիլյամսը, վարսավիրություն է սովորում և շատ ուրախ է երեխայի ծննդով: «Վաղահաս» այս ծնողները պաշտոնապես ամուսիններ են ճանաչված, թեև Շեմն ու Քելլին վաղուց առանձին են ապրում: - Ես այնքա˜ն ուրախ եմ, որ թոռնիկ եմ ունեցել: Եվ գոհ եմ, որ իմ դուստրը մայր է դարձել,¬ ասել է Շեմը: - Ես ամենից շատ վախենում էի, որ Թիան կկրկնի իմ սխալը: Քանի անգամ նրան խնդրել եմ պաշտպանվել,¬ ասել է երիտասարդ տատիկը: Ի դեպ, միայն 2009 թ. Բրիտանիայում ավելի քան 38 հազար անչափահաս աղջիկներ մայր են դարձել: Այսինքն, այդ երևույթն առանձնապես արտառոց չէ այդ երկրում: Սակայն վիճակագրությունը մի տխուր փաստ է արձանագրում. նման դեպքերում փոքրիկ ծնողների 50 տոկոսը հրաժարվում են իրենց երեխաներից: