Զարմանալի զուգադիպություններ


# Լոնդոնի Գրինբերի¬Հիլ շրջանում սըր Էդմունդբերիին սպանելու համար 1911 թ. կախաղան են բարձրացրել 3 հանցագործների` Գրինին, Բերիին և Հիլին: # 1976 թ. մայիսի 15¬ին «Ուիկլի Նյուս» թերթը տեղեկացրել է, որ Տրիպլետ (թարգմանաբար` եռակի կամ եռապատիկ) ազգանունով մանկաբարձուհին 3¬րդ անգամ եռվորյակների (եռյակ նորածինների) ծնունդ է ընդունել: Տրիպլետը ծնվել է տարվա 3¬րդ ամսի (մարտի) 3¬ին, բնակվում է թիվ 3 շենքի 3¬րդ հարկում: Նա ամուսնացել է 3 անգամ և ունի 3 երեխա: # Անգլիական Չեշիր կոմսության սուպերմարկետներից մեկում արդեն 5 տարի է` անբացատրելի նույն հրաշքն է կրկնվում: Որ գանձապահուհին էլ հանկարծ աշխատում է 15 համարի դրամարկղի մոտ` մի քանի շաբաթից հղիանում է: Արդյունքում` 5 տարվա ընթացքում թիվ 15 դրամարկղը սպասարկող 24 կանայք հղիացել են` ընդհանուր հաշվով ծնելով 30 երեխա: Այդ «ավանդույթը» խաթարելու նպատակով գիտնական փորձագետներն այդ պարտականությունը հանձնարարել են կամավոր գանձապահուհիների: Մոգական դարձած թիվ 15¬ը նրանց վրա ևս նույն ազդեցությունն է գործել: Մի քանի բացառություններ եղել են, իհարկե. կամավորներից մի քանիսն ամուլ են եղել: