ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ


BBC. Պարոն Նախագահ, արդյո՞ք կմեկնեք Թուրքիա` դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Գիտեք, այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալը կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկանո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, ու ես գնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու: Եվ երկրորդ տարբերակ. մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարևոր: Ուզում եմ ասել, եթե դուք ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում, և թե արդյո՞ք մենք կարող ենք մինչ և հոկտեմբեր ինչ-որ արդյունքների հասնել, ահա թե ինչպիսին կլինի իմ պատասխանը: BBC. Իսկ ի՞նչ քայլ եք դուք սպասում Անկարայից` բանակցություններն ապասառեցնելու համար: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին և ասել եմ հետ ևյալը. ես կգնամ Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն կամ մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա մի բան կլինի, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Կարծում եմ, նորմալ և ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը` հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: BBC. Արդյո՞ք դուք պատրաստ եք փոխզիջումների գնալ 1915թ. դեպքերի հարցում և այն հարցում, թե արդյո՞ք Թուրքիան դրանք կճանաչի որպես ցեղասպանություն: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Բնականաբար, դա շատ կար ևոր է. կարևոր է մեր ժողովրդի համար, կար ևոր է Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար: Կարևոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարևոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել: Կարևոր է, որպեսզի վերջապես ապագայում դա չկրկնվի: Սակայն մենք Ցեղասպանությունը չենք դիտարկում որպես հարաբերությունների հաստատման նախապայման: BBC. Այսինքն գոյություն ունի՞ փոխզիջման հնարավորություն: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել:Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին: Մենք ասում ենք, որ, այո°, եղել է Ցեղասպանություն, և անկախ նրանից, կճանաչի Թուրքիան, թե` ոչ, սա փաստ է, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանությունների խնդիրներով զբաղվող բոլոր մասնագետների կողմից, ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից: Սակայն այս պարագայում մենք դա չենք համարում որպես նախապայման թուրքերի հետ հարաբերություն ների հաստատման համար: BBC. Բայց ամեն դեպքում դա խանգարում է Թուրքիայի հետ ձեր հարաբերություններին: Մի մարդ, ում հետ ես խոսել եմ Եր ևանում, հետ ևյալ համեմատությունն է արել. երբ դուք մեքենա եք վարում, դուք պետք է վերահսկեք այն, ինչ կատարվում է ճանապարհին` ձեր հետ ևում, դրա համար էլ պետք է ժամանակ առ ժամանակ հայելիով հետ նայել: Սակայն կար ևորն առջ ևում ընկած ճանապարհն է: Որքանո՞վ է այս համեմատությունն արտացոլում իրավիճակը: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Ճիշտ է: Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկացել ասել այդ մարդը: Նա ասում է, որ մենք պետք է մեր հայացքներն ուղղենք դեպի ապագա: Բայց նա նա և ասում է, որ մենք իրավունք չունենք մոռանալ անցյալը: