Փրկարար ռումբը


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ միայն 2 զինակից ունի` բանակը և նավատորմը` ասել է Ալեքսանդր III կայսրը: Հիմա էլ Ռուսաստանում մեծամասնությունն ընդունում է այդ տեսակետը` փոքրիկ վերաձևակերպմամբ. մեր գլխավոր զինակիցը միջուկային զենքն է: Ռուսաստանցիք միանշանակորեն գնահատում են Խորհմիության` ատոմային ռումբ ունենալու քայլը (1949 թ.): 60 %ը համոզված է, որ դրա ստեղծումը թույլ տվեց վերականգնել ռազմական հավասարությունը, կանխել ԽՍՀՄ-ի դեմ Արևմուտքի կողմից միջուկային պատերազմի սպառնալիքը և ապահովել ԱՄՆ-ի հետ բազմամյա խաղաղ գոյակցությունը: Այսօր ռուսաստանցիների 53 %-ը գտնում է, որ միջուկային զենքը երկրի անվտանգության գլխավոր երաշխիքն է. 27 %-ի կարծիքով` այն կարևոր, բայց ոչ վճռական դեր է խաղում: 3 %-ը համարում է, որ ոչ խաղաղ միջուկը որևէ ազդեցություն չունի, իսկ ևս 3 %-ը վստահ է, թե ընդհակառակը` դրա գոյությունը վտանգում է ՌԴ անվտանգությունը: