Մնաս բարո՞վ, Վենետիկ


Բարեբախտաբար Իտալիայի ծովային գիտությունների ինստիտուտի մասնագետները տարբերակ են առաջարկում` ջրանցքների ու երբեմնի դոժերի (հին Վենետիկի ու Ջենովայի հանրապետությունները գլխավորողների տիտղոսը) քաղաքը վերջնականապես ջրասույզ լինելուց փրկելու ուղղությամբ: Արդեն իսկ ակնհայտ է, որ երկրագնդի համատարած տաքացման արդյունքում հաճախակի դարձած ջրհեղեղները լուրջ սպառնալիք են դարձել Վենետիկի համար: Անցյալ դարասկզբից այս քաղաքը բազմաթիվ ավերիչ հեղեղումների դիմակայեց: Ամենաահավորները 1960-ականներին էին, երբ տարեկան միջին հաշվով 4 անգամ Սուրբ Մարկոսի հրապարակը ողողվում էր հեղեղաջրերով: Կանխատեսումներ կան, որ 2010-ին տեղատարափ ջրերը կբարձրանան ավելի քան 110 սմ-ով` տարեկան 30-250 անգամ հաճախակիությամբ: Ադրիատիկ ծովից գրոհող տարափներից Վենետիկը պաշտպանելու համար առաջարկված Mo.S.E հակահեղեղային ծրագիրը (3 միլիարդ եվրո արժողությամբ) վիճահարույց է դարձել: Եվ գիտնականները պնդում են, որ քաղաքը փրկելու այլընտրանքային նոր ծրագիր է պետք որոնել: - Ծովածոցի վտակները ժամանակավոր փակելն ինքնին չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել հեղեղումների դեմ,- նշվել է հետազոտողների հաշվետվութ յան մեջ: Իրենց քաղաքի փրկությամբ մտահոգ վենետիկցի մասնագետների կարծիքով ամենամատչելին ստորգետնյա ջրատարները բոլոր հորիզոնագծերով հիմնավոր լցոնելն է, ինչը կօգնի Վենետիկին` փոքր-ինչ ջրի մակերես բարձրանալ: Այս տարբերակի կողմնակիցներն իրենց առաջարկը մոդելավորելով, հավաստիացնում են, որ այդ կերպ քաղաքը մեկ 10-նամյակում վեր կբարձրանա 30 սանտիմետր: 18 տարի հետո` առևանգողների հետ Անհավանական լինելու չափ տարօրինակ դեպքեր են կատարվում մեղավոր այս աշխարհում£ Ահավասիկ` 18 տարի առաջ անհետ կորած 11-ամյա աղջնակը հայտնվել է` արդեն 29 տարեկան հասակում£ Հայտնվել է, այն էլ` իրեն առևանգողների հետ ու միանգամից Կալիֆոռնիայի Կոնկորդ քաղաքի ոստիկանական բաժանմունքում£ Ջեյսի Լի Դահարդին առևանգել էին 1991 թ. հունիսի 10¬ին£ Այն ժամանակվա հաղորդագրությունները գուժում էին, որ 2 անհայտ անձինք մոխրագույն ավտոմեքենայով մոտեցել են դեպի ավտոբուսի կանգառ շտապող Ջեյսիին և ստիպողաբար նրան մեքենա նստեցրել… Հիմա արդեն ենթադրյալ այդ երկուսը` Ֆիլիպ և Նենսի Հարրիդոները ձերբակալված են ու ցուցմունքներ են տալիս£ Իսկ Ջեյսին ստիպված է լինելու ԴՆԹ¬ի ստուգման ենթարկվել£