Ադամանդազրկված գեղուհին


Չապաևսկի նրբանցքում գտնվող «Տրիումֆ¬պալաս» էլիտար բնակելի համալիրում, բնակարաններից մեկից գողերը հարուստ ավար են տարել` մեծ գումար և թանկարժեք զարդեր£ Բնակարանի տիրուհին` "ԾՌրր ԾՏրՍՉՈ-2009" Յուլյա Օբրազցովան, այդ երեկո շնորհանդեսի է մասնակցել, այնուհետև ընկերների հետ կարաոկե¬բար գնացել£ Ուշ երեկոյան տուն հասնելով` նրան մնացել է միայն մխիթարվել` որ գոնե լուսանկարչական ապարատը չեն տարել£ - Երբ դուռը բացեցի, սովորականի նման ինձ դիմավորեցին յորք տեսակի Չիլի և Լիլու շնիկներս,- պատմել է Յուլյան:- Հետո տեսա այդ սարսափելի տեսարանը: Ափսոսացի, որ շնիկներս կռվան ցեղատեսակի չեն: Ննջարանում ամեն ինչ տակնուվրա էր արված: Գողերը տարել էին ադամանդակուռ ոսկյա զարդերը և փողերը: Բարեբախտաբար ֆոտոապարատս չէին տարել` ես լուսանկարել շատ եմ սիրում: Փառք Աստծո, նաև մրցույթի հաղթողի թագիս ձեռք չէին տվել. չէ՞ որ դա ինձ չի պատկանում. այդ մրցանակը փոխանցիկ է: Բայց ես չեմ ընկճվում: Ընկերուհիներս ծիծաղում են` թե իրբ ոսկու և թագի գողությունը վերջ է տալիս ամուրիությանը: Խուզարկուները ենթադրում են, որ թալանը կատարվել է ինչ-որ ցուցումով: Հանցագործները բնակարան մուտք են գործել` դուռը բանալիով բացելով. չի բացառվում, որ կողոպուտին մասնակից է գեղեցկուհու ծանոթներից մեկը: