Փղի զոհը


Ժամանակակից տեխնիկան, այո, հաճախ նաև զոհաբերության է տանում: Օրինակ` լուսանկարչական սարքից անտեղյակ և սեփական լուսանկարն ունենալու հաճույքին անհասու փղին զայրացրել է ֆրանսուհի մի թոշակառուի նման «հանդգնությունը»: Շեննայ վարչական կենտրոնից 500 կիլոմետր հեռու գտնվող Մուդումալայ Թայհեր արգելանոցում ծեր կինը փորձել է լուսանկարել փղերի հոտը և դարձել վայրի փղի հարձակման զոհը: Մասնագետները կարծում են, որ կենդանուն գազազեցրել է հատկապես ձագուկներին նկարելու փորձը: Հատուցում` դաժանության դիմաց Ամերիկացի երգիչ Քրիստ Բրաունը առաջիկա կես տարում աղբ կհավաքի և մեքենաներ կլվանա. ի°ր իսկ կոպտության պատճառով: Նա ծեծել է իր ընկերուհուն` երգչուհի Ռիանային: Կարճաժամկետ այս սիրավեպի վերջակետը դարձած ծեծկռտոցը տեղի է ունեցել 2009-ի փետրվարին «Գրեմիի» երաժշտական մրցանակներն հանձնելու նախօրյակին: Ինչպես տեղեկացրել է Associated press-ը Լոս Անջելեսի դատարանում Բրաունն իրեն մեղավոր է ճանաչել և դատապարտվել 6 ամսյա հասարակական աշխատանքների: Բացի այդ նա 5 տարի էլ գտնվելու է ոստիկանության հսկողության ներքո: Հասարակական աշխատանքներ կատարելու իր պատիժը երգիչը կրելու է իր մշտական բնակավայր Վերջինիա նահանգում. մաքրելու է պատերին հայտնվող գրությունները, մեքենաներ է լվանալու և հավաքելու է գազոնների աղբը: