Արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոն


ReadingFest-process « …Ժամանակի և իմ մասին» ՀՀ Մշակույթի նախարարությունը և Ազգային Թատերական Ստեղծագործական Միավորումը (ԱԹՍՄ) հայտարարում են ReadingFest-process արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոնին մասնակցելու դիմում _հայտերի ընդունում£ Փառատոնին կարող են մասնակցել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ դրամատուրգները, սցենարիստները` Առանց սահմանափակումների` հեղինակների համար - տարիքի, սեռի, սոցիալական պատկանելության, բնակության վայրի, մասնագիտության. աշխատանքների համար- լեզվի, ժանրի, ստեղծագործության ծավալի£ Այն աշխատանքները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող մասնակցել փառատոնին, հեղինակների համաձայնությամբ կներկայացվեն փառատոնի «ալտերնատիվ» ծրագրում: Փառատոնի նպատակը` ի հայտ բերել արդի հայ հեղինակների` հասարակական տրամադրությանը ներդաշնակ, սակայն այս կամ այն պատճառով չբեմադրված կամ չէկրանավորված գործերը, բացահայտել նոր անուններ: Կարևորագույն խնդիրը` նպաստել արդյունավետ ստեղծագործական հանդիպումներին, կենդանի և ինքնատիպ մտածողությամբ օժտված հեղինակների և տաղանդավոր բեմադրիչների համագործակցությանը: «ReadingFest-process-ը» ծրագրված է որպես ընթացք (պրոցես), այլ ոչ թե ամենամյա ակցիա, ուստի դիմումների ընդունման ժամկետն անսահմանափակ է£ Սահմանափակ է, սակայն, 2009 թ. աշնանային ընթերցումների քանակը (առավելագույնը` 12 ընթերցում), ուստի հեղինակներին խորհուրդ ենք տալիս չուշացնել դիմում-հայտերը: Ընթերցումներին անմիջապես հաջորդող քննարկումները (հեղինակների, բեմադրիչների, պրոդյուսերների, դերասանների, քննադատների, լրագրողների, պարզապես դրամատուրգիայով հետաքրքրված հանդիսականների մասնակցությամբ) կանցկացվեն ամեն շաբաթ, երկուշաբթի օրը, ժ. 19.00-ին` Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում և կլուսաբանվեն ԶԼՄ- ների կողմից: Հայտերն ընդունվում են 2009թ. օգոստոսի 24-ից` հետևյալ հասցեով` ք. Երևան, Սայաթ-Նովա 4, Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն (հեռ. _ 010 56 32 43): էլեկտրոնային հասցեն` readingfest.pro@gmail.com,readingfest@yandex.ru: Խնդրում ենք հայտի հետ ներկայացնել պիեսը` տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով և հեղինակի հետ կապ հաստատելու համառոտ տվյալները: Արդի հայ դրամատուրգիայի «ReadingFest-process» փառատոնի կազմկոմիտե