Երկխոսության տարուբերում


- Արդյո՞ք օրախնդիր է երկխոսությունը: - Դրա համար կա՞ն իրատեսական նախադրյալները£ Քաղաքականությունը, որքան էլ գրավիչ, միևնույն է` միապաղաղության դեպքում ապահովագրված չէ հիասթափեցնելուց£ Եվ քանի որ ընդդիմության մարտիմեկյան տխրահռչակ հանրահավաքից հետո դեռ գործնական քայլեր չէր կատարվում, ժողովուր դը մի տեսակ «շունչը պահած» սպասողական վիճակում էր£ Հունիսի 20¬ին Երևանում հանրահավաքը ոմանց կողմից ընկալվում էր որպես ներքաղաքական լարված մթնոլորտի հանգուցալուծող գործոն` դրականի և բացասականի համադրմամբ£ Երկուստեք ողջամտության արդյունքում խաղաղ պայմաններում անցած հանրահավաքը կարծես նախադուռ բացեց արմատական ներ¬իշխանություն երկխոսության համար£ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ կարծիքով` - Գիտեք, երկխոսությունը երկու մարդու խոսակցություն չէ. դա անընդհատական, քաղաքական պրոցես է և քաղաքական դաշտի միակ գործիքը£ Այնպես չէ, որ նստեն մարդիկ երկու անգամ խոսեն և երկխոսություն լինի£ Երկխոսությունը կատարվում է կոնկրետ ծրագրերի շուրջ£ Ընդդիմադիր կողմը` Լևոնը, չի փորձում երկխոսության գալ, որովհետև ծրագիր չունի£ Այսինքն` ի՞նչ ծրագրով պետք է երկխոսությունը լինի£ Սա է խնդիրը£ Ոստիկանության գործողությունները ընդհանրապես ձախողում էր միտինգի կազմակերպիչների համար. մարդիկ մտածել էին, որ ժամը 6¬ին բախումներ տեղի կունենան և հընթացս կշարունակեն իրենց գործողությունները£ Իսկ երկխոսության` միասին աշխատելու հրովարտակի առաջին նախաձեռնողը եղավ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջերս ՀՀՇ¬ից առանձնացած Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավարի` Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ համոզմամբ` ¬ Ի՞նչ երկխոսություն£ Ո՞ւմ հետ և ինչի՞ մասին£ Այն էլ այն դեպքում, երբ Եվրախորհրդարանը արդեն այդ բանակցությունների մեխը տվել է, փակե°լ է այդ բանակցությունների դուռը. «Ճանաչեք Սահմանադրական դատարանի որոշումը»£ Վե¯րջ£ Դրանով իսկ ամեն ինչ վճռված է£ Իշխանագողությունը` որպես պետական հանցագործություն, ենթակա չէ բանակցային գործընթացի£ Մենք միավորվել էինք մեկ կարգախոսի տակ. "շ տՈՐՈՊՌս, ÿ Ռ ցոպՐց"£ Այսօր այդ կարգախոսը, դժբախտաբար, կյանքի չկոչվեց£ Տակտիկական զինանոցի սնանկության պատճառով ընտրարշավը տանուլ տվեց£ Եվ այսօր ՀՀՇ¬ի քաղաքական քամանչան իր լացակումած լարով լալիս է, թե «Լևոն, Տեր-Պետրոսյանին ալտերնատիվ չկա»£ հՑՈՐօռ ՉՏսՍ տՐՏՎՏւվցսրÿ. ԸՍպսսՈ տՐՏՎՏւվցսրÿ. հՑՈպ վցՋպվ վՏՉօռ ՉՏՋՈՍ: ւՐՈոՐօռ, սՏՉՍօռ, ՎցՊՐօռ. ԽՑՏ ՎՏՋպՑ րՑՈՑՖ ՉՈՋՈՍՏՎ րՑՈÿ? ձ ՍՏչՏ ւՐՈոՐՏպ րպՐՊՓպ, ցփՑՌՉՈÿ ՐպփՖ. Լևոն Տեր¬Պետրոսյանի հետ ունեցած տակտիկական տարաձայնություններ են. փետրվարի 22¬ի միտինգում` ընտրություննե րից 3 օր հետո, երբ նրա ոտքերի տակ կես միլիոնանոց պլեբեյական բանակն էր կանգնած` պատրաստ գրոհելու իշխանության բարձունքները, այդ օրը Լևոն Տեր¬Պետրոսյանը, ղարաբաղցու ճաղարաբարո բարբառով ասած, «սպիտակ յաղլախն առած` քյոչարի էր պարում»£ Նա տասը օր շարունակ, չափից ավելի շատ հրապուրված այդ հրապարակով, այնպես ինչպես Բոնապարտը կասեր. «Չափից ավելի երկար մնացի Մոսկվայում», փաստորեն, տակտիկական առումով տանուլ տվեց ընտրությունները£ Մյուս քաղաքական այլախոհությունը. Ազատիչը և Լևոն Տեր¬Պետրոսյանը արցախյան հարցը լուծելու բանակցային գործընթացներում փոխզիջումային տարբերակն են ընդունում£ Ընդհուպ` մինչև 7 գավառները զիջելը£ Տալ 7 գավառները` նշանակում է տալ սովետական Ղարաբաղը£ Դա մանկամտություն է և քաղաքական տհասություն£ Տնտեսական և ազգային հայեցակարգա յին մտածելակերպի առումով` հալեպցի Լևոնից մինչև Ռոբին Հուդ և Սերժ Ազատիչը. "ԿՊվՏչՏ չվպջՊՈ, ՏՊվՏռ ոպՐսՏչՌ"£ Կեղծ ժողովրդավարների և վայ բարեփոխիչների սերունդներ են£ Եթե Լևոն Տեր¬Պետրոսյանը ասում է. «40 քաղբանտարկյալներին ազատեք` մենք պատրաստ ենք բանակցություններ սկսելու, ապա իմ կարգախոսն է. "կՏսվՈÿ Ռ ոպջՏչՏՉՏՐՏփվՈÿ ՍՈտՌՑցսÿՓՌÿ ՈՐՓՈւրՍՌւ ՉՌՍՌվչՏՉ"£ Իմ կարծիքը արտահայտելով` ասացի, որ այդ բանակցությունները համարում եմ անհեթեթություն£ Պետրոս Առաջինի խոսքերով. "նՑՏ Չրպ փպտցւՈ, ֆՑՏ ոՈսՑՈՉվÿ"£ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հավաստմամբ` - Դա կլիներ նախադուռ կամ ուրույն սկիզբ, եթե դրան հետևեին պրակտիկ քայլեր£ Այսինքն, եթե դրանից հետո նրանք արտոնեին հուլիսի 4¬ի հանրահավաքը, և մենք անցնեինք արդեն քաղաքակիրթ համագործակցության կանոններին, ապա դա կլիներ£ Ցավոք սրտի, հանրահավաքից հետո կատարվել են մի շարք իրադարձություններ, որոնք կասկածի տակ են դնում ամեն ինչ£ Հանրահավաքի արգելման մասին որոշումը, ՀԻՄԱ¬ի ակտիվիստներից մեկին ծեծի ենթարկելը. որևէ կասկած չկա, որ դա իշխանությունների կողմից է կատարվում£ Այն, ինչը բարի կամքի դրսևորում կարելի էր համարել իշխանությունների կողմից, այսօր իսպառ բացակայում է£ Սա ազդանշան է` իշխանությունները չեն ցանկանում գնալ լիցքաթափման` լարվածության հաղթահարման ճանապարհով£ Իշխանությունները ամեն ինչ արեցին` ցույց տալու համար, որ դա նախադուռ չէր£ Բայց դա մենք չենք ընդունում, որպես վերջնական ազդանշան£ Հայաստանի անկախության օրը` ինչ չափով, ինչ շրջանակներում, և ընդհանրապես հիշում են արդյոք ամերիկյան քաղգործիչները, բայց մեր արմատականները որոշել են ԱՄՆ¬ի անկախության օրը նշանավորել իրենց հերթական հանրահավաքով£ Ինչպես միշտ նրանք պահանջել են Ազատության կամ Մատենադարանին հարող հրապարակը, սակայն, ոստիկանությունը, օպերատիվ տվյալների վրա հենվելով, նրանց առաջարկվել է այլ տարածք. - Հանրահավաքը հատկապես հուլիսի 4¬ին հրավիրելը ունի՞ ինչ¬որ խորհուրդ£ - Իհարկե, դա ուղղակի պատահականություն է, բայց մենք դեմ չենք, որ ազատության խորհուրդը այդ օրվա հետ կապվի£ Այո, զուգահեռ է, բայց պատահականություն էր£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ