Ամերիկյան տնտեսությունը կնվաղի


Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի մուլտիմիլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը` այդ նվաղումը պայմանավորելով երկրի տնտեսության մեջ արձանագրվող շարունակական հետաճով: Մեկնաբանելով իր իսկ հայտարարությունը, Ու. Բաֆֆետը նշել է, որ ամենից ծանր կացության մեջ կհայտնվեն շինարարության ոլորտում և բնակչության սպառողական ծախսերի հետ առնչվող ընկերությունները: Աճող արժեզրկումը միայն կսաստկացնի այդ ընթացքը: Միլիարդատերը նաև հայտարարել է, որ նավթի գնաճը պայմանավորված է ոչ թե հումքի շուկայում չարաշահումնե րով, այլ օրինաչափ պատճառներով` մեծացող պահանջարկի ու արդյունահանման ծավալների անհամապատասխա նությամբ: Նրա խոսքերով, որոնք մեջբերել է Associated Press-ը` այսօրվա գները վկայում են աշխարհում նավթային հումքի անբավարարության մասին: Berkshire Hathaway lnc ընկերության ղեկավար Ուորրեն Բաֆֆետն արդեն մի քանի տասնյակ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում է: 2008-ի մայիսին կազմված պատվավոր վարկանիշային ցուցակում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը` 62 միլիարդ դոլարանոց իր կարողություններով: Մոլագարը` 171 տարվա ազատազրկման 23-ամյա բրազիլացի Ադրիան դա Սիլվան խոստովանել է, որ 12 երեխա է սպանել: 2003 թ. մեկ դեռահասի սպանութ յան համար Ռիու-Գրանդի-դու-Սուլի դատարանը նրան դատապարտել էր 21-ամյա բանտային կալանքի: Սակայն, պարզվում է` մոլագարն այդ մի դեպքով չի բավարարվել: Նրա զոհերն անապաստան երեխաներն են, որոնց նա գայթակղել է` նվերներ ու թանկարժեք իրեր խոստանալով, ամայի ինչ-որ վայր է տարել ու խեղդել: Ութ սպանությունները նա կատարել է 2000-2004 թթ.: Բոլոր հանցագործությունների հանրագումարում նրա կալանաժամկետը կկազմի 171 տարի: