Ախ այդ այլմոլորակայինները…


Նրանք ձանձրացրել են բրիտանական հատուկ ծառայություններին£ Բայց կարծես` չհայտնաբերված թռչող այդ օբյեկտներով հետաքրքրված են աշխարհի բոլոր խոշոր հետախույզները£ ՉԹՕ-ների հայտնվելը տեսնողներից ոմանք պնդում են, թե այլմոլորակայիններն իրենց հետ սեռական հարաբերութ յուններ են ունեցել և նույնիսկ հավաստիացնում են, որ իրենք կանաչ այդ մարդուկներից ժառանգներ են ծնել£ * * * Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՉԹՕ-ների դիտարկումներին վերաբերող իր գաղտնի թղթապանակների գաղտնազերծման մասին£ Չորս տարվա ընթացքում շուրջ 200¬ը պետք է հանձնվեն երկրի պետարխիվ և ազատ մուտքով տեղադրվեն ինտերնետում£ Խոստացվել է գաղտնազերծել բոլոր տվյալները` 1950-ական թվականներից սկսյալ£ Արդեն հրապարակված են 1978-1987 թթ. հավաքված վկայությունների մի մասը£ Այդ տվյալներին ծանոթացողներից ոմանց հավաստմամբ` դրանց մեջ կան և բավական տարօրինակ, ընդհուպ մինչև խելագարի զառանցանք հիշեցնող վկայություններ£ Օրինակ, արդեն հրապարակվել է մի նամակ, որի հեղինակը մանրամասնորեն նկարագրում է, թե մանկուց ինքն ինչպես է «ֆիզիկական և հոգևոր» կապ ունեցել կանաչ մարդուկների հետ£ Նրա խոսքերով` իր բարեկամ այլմոլորակայիններից մեկը` Ալգար անունով, 1981 թ. սպանվել է ոչ երկրային ուրիշ ցեղի ներկայացուցիչ ների կողմից£ Սպանության պատճառն էլ եղել է այն, որ Ալգարը պատրաստվել է կապ ստեղծել բրիտանական կառավարության հետ£ Մյուս ականատեսը` 78-ամյա մի մարդ, պատմում է, թե 1983¬ին Հեմպշիրի շրջանում ինչպես է հանդիպել այլմոլորա կայինների հետ. ինքը բարձրացել է թռչող ափսե, որտեղից իրեն ասել են` «Դու կարող ես գնալ£ Դու շատ ծեր և թույլ ես մեր նպատակների համար»£ Արդեն գաղտնազերծված պատմությունների շարքում կան նաև ավելի պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ£ Օրինակ, 1980թ. ոստիկանները Սաֆֆոլկի ռազմաօդային հենակետի դարպասների մոտ տեսել են արտասովոր լուսարձակում£ Ոստիկանների մի այլ խումբ Լոնդոնի արվարձաններից մեկում շուրջ 1 ժամ հետևել է երկնքում հայտնված տարօրինակ օբյեկտներին, որոնք` «անկանոն շարժվում էին այս ու այն կողմ` չհեռանալով իրենց ելման կետից»£ Ոստիկաններից մեկը, որ հեռադիտակով զննել է այդ օբյեկտը, նկարագրել է, որ այն նման էր բազմագույն լույսեր արձակող օղակով միացված երկու գմբեթի£ Հիշատակվում է նաև, որ Վաթեռլո կամրջից հետիոտների մեծամասնությունը ՉԹՕ-ներ է տեսել Թեմզայի վրա£ Ամենահետաքրքիրը, թերևս, ՉԹՕ-ների թեմայով 1919թ. կայացած բանավեճն է` Լորդերի պալատում£ Այն ժամանակ լորդ Ստրաբոլջիի հարցումով Պաշտպանության նախարարությունը ՉԹՕ-ների մասին մանրամասն նկարագրություն էր պատրաստել£ Երկար բանավեճերի արդյունքում լորդերի պալատը սպասված եզրահանգումը կատարեց` այդ ամենն ընդամենը «անհեթեթություն է»£ Մինչդեռ «այլմոլորակայիններ» կոչվող այդ երևույթով հետաքրքրվում են աշխարհի բոլոր խոշորագույն հետախուզությունները` երբեմն նույնիսկ, եթե այդ թեմային անդրադառնում են արկածային երկերի հեղինակները£ Այսպես. Լենինգրադի մատույցներում` Պուշկին քաղաքում շրջափակման մեջ հայտնված Ալեքսանդր Բելյաևին գեստապոն ձերբակալել է` հաշվի չառնելով նույնիսկ նրա ծանր թոքաբորբը (ինչից և նա վախճանվել է)£ Գերմանացիներին բացահայտորեն հետաքրքրում էին նրա գրառումները£ Ռուսական պետանվտանգությանը նույնքան հետաքրքրել են Իվան Եֆրեմովի գրառումները. գրողի մահից հետո նրա աշխատասենյակը կապարակնքվել է և մանրակրկտորեն ուսումնասիրվել են այնտեղ եղած բոլոր թղթերը£ Կանաչ մարդուկների թեման, թերևս, այն հարցերից է, որոնք բոլոր ժամանակներում երկու պատասխան են ունենում. հավատացողներն էլ, չհավատացողներն էլ չեն փորձելու իրենց կարծիքը£ Հավատացողներին, սակայն, հավանաբար չի լքելու կասկածը, որ ամենահետաքրքիր փաստերն այդ մասին հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերում են մնում£