Մատնահետքերին` կրկնակի հսկողություն


Եվ, ընդհանրապես, Միացյալ Նահանգներին առանձնակի տագնապ է պատճառում երկրի հատուկ ծառայությունների անկարողությունը` «Ալ-Քաիդա»-ի գաղափարախոսական փաստարկները չեզոքացնելու ուղղությամբ: Հակաքարոզչութ յան համար ներդրվող միլիոնավոր դոլարներն առայժմ ցանկալի արդյունքի չեն հասցնում. իսլամիստների գաղափարներն ու կոչերը հետզհետե ավելի տարածուն են դառնում ոչ միայն մուսուլմանական երկրներում, այլև հենց Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի մուսուլմանական համայնքներում: Օրինակ, նույնիսկ հասարակ ահաբեկչական բջիջների դեմ պայքարի ընթացքում, բրիտանական ոստիկանությունը Միացյալ Թագավորության տարածքում կանոնավորապես հայտնաբերում է «Ալ-Քաիդա»-ի գաղափարախոսությունը քարոզող տեսաժապավեններ: - Ահաբեկչության դեմ պատերազմը վերածվել է հեռուստատեսությամբ և ինտերնետով իրականացվող գաղափարնե րի ու քարոզչության դեմ պատերազմի,- գրել է ամերիկյան Washington Post ազդեցիկ թերթը: Հրապարակման հեղինակները, հղում կատարելով փորձագետների ու պաշտոնական անձանց կարծիքներին, հավաստիացնում են, որ «Ալ-Քաիդա»-ի ղեկավարությանը հաջողվել է ստեղծել քարոզչական հզոր համակարգ, որը հնարավորություն է տալիս պարբերաբար, բազմաթիվ լեզուներով դիմել իրենց համակիրներին և մարտիկներ հավաքագրել ողջ աշխարհում: Վերջին շրջանում Համաշխարհային ցանցում յուրաքանչյուր 3-4 օրը մեկ հայտնվում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդների տեսաերիզային ու ձայնաժապավենային դիմումները: Թերթի տվյալներով` 2007 թվականի ընթացքում ահաբեկիչները հանդես են եկել 97 տեսասյուժեներով. այսինքն` 6 անգամ աճ է արձանագրվել` 2005-ի համեմատութ յամբ: Ամերիկյան պաշտոնատար անձինք հիմա խոստովանում են, որ քարոզչական այդ կառույցը չեզոքացնելու հնարավորությունը բաց են թողել դեռևս 2004 թվին, երբ այն կազմավորման փուլում էր: Քարոզչական հոլովակների արտադրությամբ զբաղվում է իսլամիստական «Աս-Սահաբ» լրատվակենտրոնը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով ու որակավորված մասնագետներով: Պատրաստի նյութերի տարածմամբ զբաղվում է «Ալ-Ֆաջր» հատուկ ցանցը` օգտագործելով ինտերնետի բոլոր հնարավորությունները: Այս կառույցն ամբողջ աշխարհում ակտիվ անդամներից զատ նաև հազարավոր «պահեստային խաղացողներ» չունի, ովքեր ցանկացած պահի կարող են փոխարինել ձերբակալված կամ սպանված աշխատակիցներին: Կառույցը չունի կառավարման կենտրոններ, որոնք հնարավոր կլինեն ոչնչացնել: «Ալ-Ֆաջր»-ը նյութերն ստանում են Իրաքի, Հյուսիսային Աֆրիկայի, Աֆղանստանի, Ինդոնեզիայի և այլ տարածաշրջանների արմատական խմբավորումներից և դրանք տարածում է` եթե անգամ առանձին կայքեր փակվում են: