ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ. ՀԵՐԹԱԿԱՆԸ


Ազգային արժույթը` դրամը, վերջին օրերին դարձյալ սկսել է արժևորվել£ Իսկ փաստն այս ինքնին խոսուն է, քանզի տեղի ունեցածն ուղղակիորեն հիշեցնում և արձանագրում է, որ դրամ-դոլար -եվրո-ռուբլի մրցակցությունը ոչ միշտ է մեր ազգային արժույթի պարտությամբ նշանավորվում£ Ավելին, պատահում է նաև այնպես, որ երբեմն էլ տեղական փողը կարող է իր ուժն ու կայացածությունն ի ցույց դնել£ Ստեղծված իրավիճակում մինչև անգամ չպետք է բացառել, որ դրամի առաջխաղացումը էլի մի քանի կետի առաջընթաց արձանագրի` դրանով իսկ տեղի ունեցող արժևորման գործընթացն այս տարվա համար դարձնելով աննախադեպ£ Ի վերջո, ինչպես սովորաբար, այնպես էլ այս դեպքում կարևորը սկիզբն է, իսկ արդյունքները երկար չէին սպասեցնի` առողջ տնտեսություն ունենալու պարագայում£ Այդ դեպքում տեղի ունեցածը մինչև անգամ մեր աղոտ, բայց իրականացած երազանքներից մեկը կարող էինք համարել, քանի որ քաղաքացիական գիտակցություն և ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մեկը կպնդի, թե ինքը երազել ու ցանկանում է, որ մեր ազգային արժույթը աշխարհի ամենա¬ամենան դառնա£ Եվ մինչ կարող է թվալ, թե ամեն ինչ այնքան հրաշալի է, որ մեզ բաժին հասած ճակատագրից պետք է շնորհակալ լինենք, պարզ ու ակնհայտ է նաև հետևյալը. արժութային շուկան (թեկուզ դրամի թվացյալ հաղթարշավի ուղեկցությամբ) դարձյալ ցնցվում է, և հերթական անկայունությունը որևէ լավ արդյունքի այս անգամ էլ չի հանգեցնելու... Եվ իրոք, դժվար է վերհիշել որևէ նման ցնցում, որից շարքային քաղաքացիներս մազաչափ շահած լինենք, կամ գոնե զգալիորեն տուժած ու նյութական կորուստներ կրած չլինենք£ Սակայն նախ և առաջ արժե վերհիշել, թե հերթական այս վայրիվերումն ինչից սկսվեց£ Շատ չծավալվելու համար տեղի ունեցածը միայն դրամ¬դոլար «փոխհարաբերությունների» հարթությունում դիտարկենք£ Այսպես, դեռ մի քանի շաբաթ առաջ ամերիկյան փողի կուրսը 400 դրամի էր հասել, ու բոլոր կանխատեսումները խոսում էին այն իրողության օգտին, որ 420-430 դրամի սահմանագիծը շատ շուտով «նվաճված» է լինելու£ Մինչդեռ այս շրջանում ակնհայտորեն հակառակ գործընթացն է տեղի ունենում, և մի քանի օրվա ընթացքում դոլարն արդեն քսան նիշով զիջել է դիրքերը£ Եթե արձանագրենք, թե ամեն ինչ գլխիվայր (՞) շուռ եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ արտերկրից մեր հանրապետություն հոսող մասնավոր տրանսֆերտների նախկին ծավալը վերականգնվում է, ապա մեզ հաստատ (թեև առանց հիմքերի) բանկային համակարգը վարկաբեկելու համար կմեղադրեն£ Սակայն, անկախ ամեն ինչից, այստեղ անհնար է չնկատել հին ու ծանոթ ձեռագիրը. արտերկրից եկող դրամական միջոցներից սեփական փայաբաժինն ունենալու բանկերի ավանդական գործելաոճը£ Եվ զավեշտալին այն է, որ ամեն ինչ միայն այսքանով չի սահմանափակվում£ Տրանսֆետներն ի վերջո գումարներ են, որոնք որպես օգնություն են մեր հայրենակիցներին ուղարկվում£ Սակայն դրանից բնականաբար չի կարող անմասն մնալ ու չօգտվել նաև գործարար հատվածը£ Վերջիններս գումար ստացողներից լավ գիտեն, որ դրսից եկող փողերը մարդիկ բարձի տակ չեն պահում և ոչ էլ որպես ավանդ նույն բանկային համակարգին են հանձնում£ Եվ առաջին թակարդում` բանկում, այն դրամի վերածելուց հետո, ստացված գումարը հիմա էլ այլ կերպ է փոշիացվում£ Այսինքն, երբ գնաճը ոչ մի կերպ չի մեղմվում, և նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է այս երևույթի նորանոր բարձունքների նվաճման մասին փաստում, ուրեմն դրամի վերածված դոլարները ծախսելիս անխուսափելիորեն պետք է նաև գնաճի հետևանքները կրեն£ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ իբրև թանկացումների թիվ 1 «հիմնավորում», նույն գործարար հատվածը մշտապես ու միաբերան դոլարի բարձրացող փոխարժեքն է մատնանշում£ Հ. Գ. Դրամի արժևորմանը զուգահեռ, բայց հավանաբար նաև դրանից անկախ` բենզինի մեկ լիտրի գինը նախորդ շաբաթ 20 դրամով նվազեց£ Ելնելով ոչ վաղ անցյալի փորձից, դժվար է հավատալ, թե այս ոլորտը տնօրինողները նման քայլի են գնացել` ելնելով դոլարի նոր փոխարժեքից£ Ի վերջո, դժվար է հավատալը, թե այստեղ մարդիկ համեմատաբար ազնիվ են, ու ավելի հավանական է, որ տեղի ունեցածը բոլորովին այլ շարժառիթներ ունենա£