ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ խանգարում է տեսանելիությանը


Իշխանությունը, գործադիրի մասով, ընդհանուր առմամբ բավական բարենպաստ դիրքում է հայտնվել£ Եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա 7,2 տոկոսանոց տնտեսական աճը, ինչի առկայությանն իրատեսորեն են վերաբերվում նույնիսկ մշտապես թերահավատ ու հոռետես միջազգային կառույցները, իրական հիմքեր է ստեղծում լավատեսության նվազագույն չափաբաժինը տևական ժամանակով պահպանելու ուղղությամբ£ Սակայն, քաղաքացիների պարագայում, բացի նշված լավատեսության անշոշափելի զգացողությունից, առարկայորեն ոչինչ այդպես էլ չի փոխվում£ Ավելին, հարկ է նույնիսկ ընդգծել, որ կյանքի պայմանների վերափոխման հավանականությունն այս շրջանում առավել քան երբևէ փոքր է£ Ճգնաժամային տարիներ վերջին երկու տասնամյակում, իհարկե, շատ են եղել, բայց նախորդող չարաբաստիկ տարին հետևանքների առումով դեռ նոր¬նոր է ավարտվում, և անվիճելիորեն նախկին իրավիճակի վերականգնումը ժամանակ է պահանջում£ Բայցևայնպես, անգամ տնտեսական աճի շարունակականության պարագայում սոցիալական իրավիճակի նշանակալի տեղաշարժեր անիմաստ է սպասել£ Ի վերջո, դժվար է չվերհիշել, որ անգամ երկնիշ տնտեսական աճի տարիներին քաղաքացիները նույնքան կամ համարյա այսչափ դժգոհ էին, ու հիմա ամեն ինչ իսկապես նույնությամբ կրկնվում է` անհավատալիորեն, բայց հասկանալիորեն հիշեցնելով մեր ոչ հեռու անցյալը£ Այսինքն, եթե նույնիսկ եղածից գոհանալու սովորույթի ուժով շարունակենք ապրել, ապա, միևնույն է, հարաբերականորեն լճացած իրավիճակում ենք հայտնվել, ու առաջիկայի համար դրական իմաստով խոշոր տեղաշարժերի սպասումն առնվազն անիրատեսական է£ Ուստիև ասվածն ավելի որոշակիորեն պատկերացնելու համար դիտարկենք Ֆինանսների նախարարության ներկայացրած այն ամփոփումը, համաձայն որի` 2007-2009 թվականներին 1000 խոշոր հարկ վճարողներից միայն 612¬ն են շարունակաբար խոշոր հարկատու համարվել£ Այս թիվն, իհարկե, հեշտությամբ կարելի է 61,2 տոկոսի վերածել£ Իսկ տեղի ունեցածի կամ արձանագրվածի տոկոսային արտահայտությունն արդեն ավելի ակնհայտ կդարձնի երկու կարևոր ու հետաքրքիր, բայցև հակասական իրողություն£ Դրական իմաստով այս ամփոփումը նախ և առաջ վկայում է նախորդող տարիների համեմատաբար կայուն զարգացումների ու սրանով հանդերձ` նաև տնտեսության կենտրոնացվածության իրողությունը, ինչի բացասական կողմերի մասին նույնպես քիչ չի խոսվել... Կայունությունն, իհարկե, ցանկացած պարագայում չափազանց նախընտրելի է, սակայն, միևնույն ժամանակ, նաև տնտեսության կենտրոնացվածությունն է դրական տեղաշարժերի տեսանելիությանը խանգարող հիմնապատճառներից մեկը դարձել£ Ուստիև այս առումով ներկայացված թիվը չափազանց մեծ է ու հերթական անգամ բացահայտում և ակնհայտ է դարձնում հայրենի տնտեսության կախվածությունը խոշոր տնտեսվարողների քմահաճույքներից, կամայականություններից£ Նրանց այս մոտեցումը միաժամանակ բացահայտում է, թե տնտեսական աճը (անկախ նրանից, թե այն քանի տոկոսով է արտահայտվում) հատկապես ո՞ւմ հաջողություններն է արտահայտում£ Այսինքն, տնտեսության կենտրոնացվածությունը անխուսափելիորեն խանգարում է նաև մեծ ու փոքր հաջողությունների «համաչափ բաշխմանը»£ Հետևաբար, վերականգնման գործընթացը, որքան էլ տեսանելի լինի դրա ընդհանրական արտահայտությունը, այնքան կարող է սպասեցնել` մինչև համաչափության չգրված օրենքը կյանքի կոչվի£ Իսկ հուսալ, թե առաջիկայում երկնիշ աճն այնքան արտահայտիչ կդառնա, որ առաջընթացի ընդգրկունությունն ուղղակիորեն անխուսափելի կլինի, չարժե իրատեսական համարել£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ