Հայաստանը, Ռուսաստանը, Եվրամիությունն ու ՆԱՏՕ¬ն


Թուրքական լրատվամիջոցներն անցած յոթնօրյակի ընթացքում լուրեր էին տարածում, թե Սոչիում սպասվում է Պուտին¬Էրդողան¬Սարգսյան ձևաչափով եռակողմ հանդիպում£ Այդ տեղեկատվության մեջ նշվում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ£ Ու մինչ Երևանում քաղաքագիտական շրջանակները զարմանում¬զայրանում էին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի նախագահը Էրդողանի հետ Ղարաբաղի հարց քննարկի, նրանց հրավիրեցին մասնակցելու ռուսաստանցի քաղաքագետների հետ «Կովկասյան հիմնախնդիրներ» թեմայով կոնֆերանսին£ Այդ հավաքի մասին տարածված կցկտուր տեղեկատվությունից միայն իմացվեց, որ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել է, թե ղարաբաղյան հարցն ուժային մեթոդով լուծելու, նոր պատերազմ սկսելու մասին Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները պարզապես բլեֆ են£ Իսկ հավաքին մասնակից հայաստանցի քաղաքագետների վկայությամբ ռուսներն այս կոնֆերանսում թաքուն առաքելություն ունեին£ Ըստ էության, նրանք պետք է փորձեին Հայաստանում սերմանել այն մտայնությունը, թե Ղարաբաղի շուրջ ազատագրված (իրենց բառապաշարով` «գրավյալ») տարածքներից երկու շրջանը Ադրբեջանին վերադարձնելն անխուսափելի է£ Ընդ որում, հարկավոր էր հասկանալ, որ դա պետք է կատարվեր խաղաղ ճանապարհով` Ռուսաստանի հովանու ներքո£ Դա էր նշանակում ադրբեջանական բլեֆի վերաբերյալ Զատուլինի հիշատակումը£ Դարձյալ համաձայն հայ քաղաքագետների պնդումների` Հայաստանի իշխանությունները պարզապես բոյկոտել են հիշյալ կոնֆերանսը£ Արժանապատվորեն£ Հավաքին հաջորդած բանկետին հայաստանցիներից ոչ ոք չի մասնակցել£ Բացի այդ, ըստ պլանավորվածի` կոնֆերանսում ընդունվելիք համատեղ հայտարարությունը նույնպես ի չիք է եղել££ Համադրելով Սոչիում Պուտին¬Էրդողան¬Սարգսյան սպասվող հանդիպման մասին թրքական լրատվամիջոցների տեղեկատվությունն ու Երևանում հայ և ռուս քաղաքագետների համատեղ կոնֆերանսի մանրամասները, այն եզրակացությանը կարելի է հանգել, թե մեր ռազմավարական գործընկեր, մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը մտադիր է հանուն Ադրբեջանում ու Թուրքիայում ունեցած իր գազա¬նավթային հետաքրքրությունների, մի փոքրիկ, իր կայսերական չափանիշներով` շա¯տ փոքրիկ` ընդամենը երկու շրջանի չափով զոհաբերություն կատարել... մե°ր հաշվին... Ռուսաստանի հաշվարկը շատ պարզունակ է` ինչպես միշտ£ Հայաստանին հորդորել կամ մղել, որ մեր ազատագրած տարածքից գոնե երկու շրջան վերադարձնի Ադրբեջանին, հետո էլ վերջինիս բացված ախորժակը զսպելու համար հայ¬ադրբեջանական շփման գծում տեղադրի իր խաղաղապահների՞ն£ Սակայն այս նպատակն իրականություն դարձնելու համար կատարած հաշվարկներում մեր «ավագ եղբայր» Ռուսաստանը մի կարևոր, շատ կարևոր բացթողում է թույլ տվել£ Խնդիրն այն է, որ Կրեմլի քաղաքական նախագծողներն աչքաթող են արել կամ պարզապես չեն հասկացել, որ Հայաստանի ոչ մի իշխանություն, ոչ մի Նախագահ չի գնա ու թուրք Էրդողանի հետ Ղարաբաղի հարց չի քննարկի£ Հայաստանի ոչ մի իշխանություն, ոչ մի Նախագահ հայի արյունով ա¬զա¬տա¬գըր¬ված (այլ ոչ գրավյալ) տարածք Ադրբեջանին չի վերադարձնի, զի մի թիզ հող վերադարձնելը նոր պատերազմի ախորժակ բացել ու մեր պապական հայրենիքի ազատագրմանը մատաղ եղած կյանքերի հիշատակն անարգել կնշանակի£ Կրեմլի քաղաքական ճարտարապետներն այս հանգամանքն աչքաթող էին արել£ Ու Սերժ Սարգսյանն ստիպված էր դա հիշեցնել ռուս գործընկերներին` դիվանագիտորեն£ Մինչ Մոսկվայում աչքերը չորս արած հետևում էին Սերժ Սարգսյանի ամեն քայլին, Բրյուսելից հնչեցին ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, նրա հետ սիրախաղի մեջ մտած Բաքվին ու Անկարային հասցեագրված նախազգուշական «մեսիջները»£ ՆԱՏՕ¬ի կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը տառացիորեն ասաց. «Ես չեմ լսել ո°չ այժմ, ո°չ նախկինում, որ ՆԱՏՕ¬ն ընդհանրապես դեր չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հատկապես` եթե իրավիճակը վերածվի պատերազմականի»£ Այսինքն, նախագահ Սարգսյանն ընդգծել է` Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես, ինչպես և Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, ուրեմն նրանք էլ են պատասխանատվություն կրում Ղարաբաղի հարցում, և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն Կրեմլի մենաշորհը չի°, այդ խնդրում իր խոսքն ունի նաև ՆԱՏՕ¬ն£ Եվ սա ՀԱՊԿ անդամ երկիր ՀՀ նախագահն ասում է Եվրամիության ու Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի կենտրոնակայաններից£ Սերժ Սարգսյանն այս ամենն ասում է` Եվրամիությանը Հայաստանի ասոցացվածության գործընթացին զուգահեռ£ Այսինքն, Հայաստանը նույնպես «հինգ րոպե անց» Եվրամիության անդամ է, և նախագահ Սարգսյանի խոսքերով` «ՆԱՏՕ¬ն, ինչքան ես եմ պատկերացնում, պատասխանատու է նաև Եվրոպայի անվտանգության համար»£ Եվ կարծես այս ամենը քիչ էր, հավելումն, Եվրահանձնաժողովի նախագահ Բարուզոն էլ իր հերթին է ընդգծում Մինսկի խմբի կարևորությունն ու մենաշնորհը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` դրանում առանձին հիշատակելով «ինքնորոշում» տերմինն ու շրջանցելով «տարածքային ամբողջականություն» եզրույթը£ Ահա, այսպիսի բաներ£ Դիվանագիտական առումով, Սերժ Սարգսյանի այս պատասխանը ռուս¬ադրբեջանա-թուրքական հարցադրում-առաջարկներին բավական կոշտ են, թերևս£ Կոշտ ու նաև կարելի է ասել` ռիսկային£ Բայց մի՞թե ռիսկային չեն եղել 1988¬ից սկսած մեր բոլոր ձեռնարկումները, երբ Երևանի երկնքում ժամանակ առ ժամանակ մեզ իրենց գոյության մասին էին հիշեցնում խորհրդային ռազմական ուղղաթիռները... Եվ ընդհանրապես, անկախությունն ինքը մեծ ռիսկայնություն է պարունակում£ Իսկ այդ անկախությանը մենք ժամանակին «այո» ենք ասել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ