ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


ՀՀ էքս նախագահների չկայացած երկխոսությունը Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Իշխանությունը ետ վերցնելու հայտ ներկայացնելու համար տասը տարի պետք է լռես£ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ ¬ Ես լռում եմ, ԶԼՄ¬ներն են իմ փոխարեն աղմկում£ «Քամուց» քշվածները Դիտարկում Մինչ ճգնաժամը հաղթահարվեց, ժողովուրդը մի լավ հողմահարվեց£ Սահակաշվիլու հույսերը Ինչ պիտի լինի, եթե Իրանի հետ «լևի» գնամ£ Օբաման սևամորթ է, բայց հեչ Օթելլո չէ, որ խանդից մոլեգնած Վրաստանը խեղդի£ «Անառիկ» Գյումրին Վարդան Ղուկասյանը` Շիրակի մարզպետի փոփոխությունից հետո - Հազար մարզպետ էլ փոխվի` Գյումրին չեմ «հանձնի»£ Դեսպանը` իր կնոջ «յուբկի» տակ Ըստ հավաստի աղբյուրների` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո, Մեթյու Բրայզան նկարահանվելու է «Հարսնացուն Թուրքիայից» բազմասերիալ ֆիլմում£ Ռ. Քոչարյանի բացատրությունը - Հանգստացե°ք, պարոնայք, ես ջունգլիները Վարչապետի աթոռի հետ չեմ փոխի£ «Ուժեղ ձեռքի» համակիրների կարծիքը Բոլոր ավտորիտար իշխանություններն համոզված են, որ ժողովրդավարությունն այն է, երբ ժողովրդին «վարում են», իսկ հաճախ էլ «վարի տալիս»£ Խոսքի ինքնասպանություն Հայաստանում տարօրինակ ճակատագրի է արժանանում խոսքի ազատությունը£ Էյֆորիայի մեջ սպանվում է խոսքը, իսկ սպանվածի ազատությունն ո՞ւմ է պետք£ Սուրբ տեղը դատարկ չի մնում Տրամաբանական է` երբ փակուղի են մտնում «ՀԱԿ»¬երը, ուղեծիր են դուրս գալիս «ՄԻԱԿ»¬ները£ «Ախր, որ իմանամ ինչ պիտի անեմ...» Թե ինչու է մշտապես հետաձգվում «Ժառանգության» համագումարը, կարելի է ենթադրել£ Ճիշտ չէ՞ր լինի ավելի շիտակ կեցվածք ընդունել£ Հրավիրել համագումար և օրակարգում դնել մեկ հարց. «Գաղափարական վակուումից դուրս գալու ուղիները»£ Ընդդիմասիրությունը օփիո՞ւմ է Ասում են` արմատականներն ի վերջո գտել են ելքը` ամայացած ընդդիմադիր դաշտում կանեփ ցանել... Թումանյանի հեքիաթի տրամաբանությամբ Միջազգային գրանտ է սահմանվել այն լրատվամիջոցի համար, որը Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ այնպիսի արտառոց սուտ ներկայացնի, որին ոչ մեկը չհավատա£ Ամենաանհաջող կադրը Օբաման` Սահակաշվիլու մասին Ռ. Քոչարյանի ոճով - Էն գլխից շեղված էր, հիմա խելքը լրիվ թռցրել ա, Իրանի հետ ա սիրախաղ անում£ Այդ մարդը ԱՄՆ¬ի «կադրերից» ամենաանհաջողն ա£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ