Հայաստանում ստեղծվել է Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ


ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Դաչինսկուն` Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ ստեղծելու կապակցությամբ: Պաշտանության նախարարը նշեց, որ 2009թ. նոյեմբերին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցելությունը նոր էջ է բացել հայ-լեհական ռազմական համագործակցության պատմության մեջ: Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Լեհաստանի նորաստեղծ ռազմական կցորդի գրասենյակը` հանձին գնդապետ Դարիուժ Պոգորժելսկու, կնպաստի երկու պետությունների միջև ստեղծված վստահության մթնոլորտի ամրապնդմանը և միջազգային կայունության ու խաղաղության ապահովմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն