«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» բանակային օրագրից Հոռեկավանքի ոտքերի տակ


Իմ կյանքում տեսած ամենահորդառատ անձրևն այդ երեկո էր£ Բառի լայնակի իմաստով` դույլերով թափվում էր և ամեն անգամ կայծակի գոռունից հետո ավելի էր սաստկանում£ Խրամատը կիսով չափ լցվել էր անձրևաջրով£ Դիրքապահներին փոխելուց հետո ինձ ներս գցեցի գետնատնակ, որտեղ ճրագի լույսի ներքո վաշտի հրամանատար Մխիթար Ավանեսյանը թեժացրել էր վառարանի կրակը£ Անձևրանոցս հանեցի ու նստեցի վառարանի մոտ£ Հրամանատարը հետաքրքրվեց մարտական ծառայության ընթացքից, հրահանգներ տվեց և սիգարետի կոթուկը նետեց վառարանի մեջ£ Ես գիտեի, որ Մ. Ավանեսյանը Գոյապայքարի մասնակից էր և այլ մարտական գործություններից զատ, պաշտպանել էր նաև իր հայրենի գյուղը` Թալիշը£ Կացարանի ջերմությունից քունս տանում էր, որպեսզի չննջեմ` հրամանատարին խնդրեցի մի բան պատմել պատերազմի օրերից£ Մ. Ավանեսյանը դժգոհ խնդրանք¬պահանջից, փորձեց քնաթաթախ ձևանալ, բայց իմ ձեռքից պրծնելը հեշտ չէր£ Ստիպված փոխզիջման գնաց ու հարցրեց. - Ի՞նչ պատմեմ£ - Օրինակ, ձեր գյուղի մասին£ Փորձից գիտեի, որ դժվարն առաջին մի քանի բառերն էին, դրանից հետո նա «բացվում» ու հետաքրքիր պատմություն էր անում, և գիշերվա մեջքը կոտրվում էր£ Անձրևոտ այդ երեկո նա պատմում էր Թալիշի մասին… Թալիշն իր դիրքով բարձր է և բլուրներով շրջապատված` տարածված է բլրակների վրա£ Շահումյանը զավթած լինելու պատճառով թշնամին կարողանում էր նաև հարվածել թիկունքից£ Այդ օրը սարսափելի մարտեր են տեղի ունեցել£ Հայկական ուժերը դիրքավորվել էին «Բեկի բաղ» կոչվող տարածքում և դիմակայում էին թշնամու անընդհատ աճող ուժերին£ Թալիշի մի թևում զայրույթից դողում էր Հոռեկավանքը, իսկ աջ ու թիկունք ընկած թևում այրվում էր Գյուլիստանը£ Հոռեկ վանքը պետք է վերգտներ իրեն, որ դիմանար ոտքերի տակ փռված հայկական հինավուրց գյուղի ավերման ցավին£ Հրետանին խփում էր գյուղի մեջ£ Շահումյանի կողմից տանկեր էին գալիս ու միանում թշնամու գրոհին£ Այանց Սավոն քրտնածոր դեմքով ղեկավարում էր պաշտպանությունն ու դրությունից դուրս գալու ելք որոնում£ Օպերատոր Վարդանն ուղիղ նշանառությամբ խոցում է թշնամու տանկը և կանխում դիմադրությունը ճեղքող հրեշ¬մեքենայի ընթացքը£ Արկերի պայթյուններին, գնդակների սուլոցներին միախառնվել էր վառվող տների կտուրների ճարճատյունը և ստեղծել էին պատերազմի «սիմֆոնիա»` դաժան ու դիվային£ Ծերերն ու կանայք կռվողներին ջուր, փամփուշտ էին հասցնում, բոլորի ցանկությունը մեկն էր. թույլ չտալ զավթիչին մտնել իրենց անաղարտ գյուղը, որ երբեմնի նստավայրն էր Գյուլիստանի մելիքության£ Գյուղ, որի աղբյուրների սառը ջրից խմել է Րաֆֆին ու էլի հազարավոր ծարավ անցորդներ£ Հեղված արյունն անզոր եղավ պահել Թալիշը£ Թալիշն ընկավ, բայց մի պայմանով, որ հետո վերադարձվի ու փյունիկի պես վեր հառնի մոխիրներից, կանգնի հպարտ, լինի դեպի Գետաշեն տանող ճամփի ուղեկիցը£ Սպիտակ ժայռերին հենված Հոռեկավանքը կրկին խենթացավ մոմի ծխից ու խնկի բույրից, այրված տանիքներին լսվում էր մուրճի շինարար թակոցը£ 25.08.1999 թ. Շփման գիծ¬Թալիշ Հ. Գ. Թալիշը երկու անգամ ձեռքից ձեռք է անցել, բայց Այանց Սավոների շնորհիվ մնացել է իր իսկական տերերի ձեռքում£ Թող այս հրապարակումը խոնարհում լինի Թալիշի համար զոհվածների հիշատակի առջև£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ