Վրաստանը վրեխժնդիր կլինի... կոթողով
Ինչպես ասում են` Վրաստանը կարծես չի գտնում իրեն£ Եվ խնդիրը ոչ թե սոցիալական կամ ճգնաժամային դժվարություններն են, այլ` հետխորհրդային վայրիվերումները£ Ավելի ստույգ, թերևս, խորհրդային չհաղթահարված ախտանիշներով` դեռևս չսերտած դասն այլոց սովորեցնել փորձելը£ Հայկական հուշարձանների մի մասը «վրացականացնելով», մի մասն էլ ավիրման մատնելով, մեր հարևանները կարծես գոհ մնացին իրենցից. դե, հայաբնակ տարածքներն հո իրենցն են... Ու համառորեն չեն ուզում կամ անկարող են հասկանալ, որ հուշարձաններ քանդելով, նույնիսկ սեփական անցյալդ ջնջել չես կարող և պետք էլ չէ°... Georgia Times¬ի հրապարակումներից մեկը մոտավորապես ա°յդ մասին է, և համոզված ենք, որ այն միայն հեղինակի ու լրատվամիջոցի կարծիքը չէ£ Փոքրիկ Վրաստանը միշտ մրցել է իր մեծ հարևան Ռուսաստանի հետ£ Ընդ որում այդ ավանդույթը ձևավորվել է դեռևս խորհրդային հեռավոր տարիներին£ Թբիլիսիում այն ժամանակ հպարտանում էին, որ հատկապես իրենց հայրենակիցներն են տնօրինում Սովետմիության մեծ քաղաքականությունը£ Դրա համար էլ ձգտում էին նախկին եղբայրական հանրապետությունների մեջ 1¬ին տողում հայտնվել£ Այն ժամանակ մրցակցում էին մշակույթի և կրթության բնագավառում£ Եվ իսկապես, բեմի սիրելիների շարքում քանակապես շատ էին ծագումով վրաստանցիները£ Բնակչության 1 շնչի հաշվով` բարձրագույն կրթության դիլպոմների քանակով ևս փոքրիկ Վրաստանը հասել ու անցել էր բոլոր հարևաններին£ Միության փլուզմամբ մասշտաբներով անհամաչափելի 2 հանրապետությունների սրտաշարժ մրցակցությունը վերաճեց քաղաքական հակամարտության£ Վերջին տասնամյակում Վրաստանի իշխանություններն ավելի հաճախ գործել են «ի հեճուկս մայրիկի` ականջներս կսառեցնեմ» սկզբունքով£ Քաղաքական ենթատեքստում դա պետք է կարդալ` ի հեճուկս Ռուսաստանի£ Քաղաքական դաշտում մրցակցությունը Վրաստանին ոչ մի լավ բան չբերեց£ Չթվարկենք վրաց¬ռուսական հարաբերությունների քաղաքական բոլոր ճգնաժամերը. նշենք միայն, որ Վրաստանը մնում է հետխորհրդային ամենաաղքատ երկիրը` ներքին և տարածքային հիմնախնդիրներով հանդերձ£ Սակայն սեփական պատվամոլությունից ու Նախաթոռ քաղաքի (Մոսկվայի-խմբ.) հետ անխոհեմ մրցակցությունից հրաժարվել Թբիլիսին առայժմ չի պատրաստվում£ Այսօր (անցյալ շաբաթ¬խմբ.) հայտնի է դարձել, որ Թբիլիսիում բացվելու է Վրաստանի միասնության համար զոհվածների հուշակոթող£ Կարծես` արտառոց ոչինչ չկա. յուրաքանչյուր պետության պարտքն է` հարգել ազգային հերոսների հիշատակը£ Բայց ահա… վրացական լրատվամիջոցները հիշեցնում են, որ հուշարձանի վրա պետք է հավերժացվեն բոլոր հերոսների անուն-ազգանունները` Վրաստանի սովետականացումից սկսած£ - Դրա վրա հավերժացվելու են 1918 թ. զոհված վրացի յունկերների, 2008 թ. օգոստոսին ռուսական նվաճողական հարձակման ժամանակ զոհվածների անունները£ Հուշակոթողի վրա կհավերժացվեն ընդամենը 3500 մարդու անուն¬ազգանուններ,¬ տեղեկացնում են գործակալությունները£ Մեծ հաշվով` իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի դեմ մարտնչածների հուշարձան կառուցելու մասին£ Հաշվի առնելով, որ անցյալ տարի դեկտեմբերին Քութաիսիում պայթեցվել էր Մեծ հայրենականում զոհված վրացիների Փառքի հուշարձանը, իշխանությունների կողմից հիմա կանգնեցվելիք կոթողը նմանվում է հերթական մարտակոչի£ Հիշեցնենք, որ այն հուշարձանը տեղահան անելու որոշումն ընդունվել էր վրաց ղեկավարների կողմից` իբր այդ տեղում խորհրդարանի նոր շենք կառուցելու համար£ Պայթեցման ժամանակ բեկորները կին ու երեխա էին սպանել, մի քանի մարդ էլ վիրավորվել էր£ Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ` մայիսի 8¬ին Պոկլոննայա լեռան վրա «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին ենք եղել» հուշարձանի հիմնաքար է դրվել£ Բոլոր երկրների վետերանները զգացել են, որ առաջվա պես իրենք սիրելի են, որ ԽՍՀՄ փլուզումն ու նոր իրողությունները չեն նսեմացնում իրենց սխրանքի կարևորությունը£ Հուշարձանի կառուցմանն ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանում վրացիների միությունը£ Այս կազմակերպությունը վարչապետ Վլ. Պուտինի նախաձեռնության առաջին արձագանքողներից է£ ……Թբիլիսիում չթաքցրին զայրույթը` որ Մոսկվայում սկսել են հանուն ժողովուրդների բարեկամության փառքի կոթողի շինարարությունը, չարահեգնել են, թե այն ցածր կլինի Քութաիսիում պայթեցվածից£ Պատասխանը սպասեցնել չտվեց£ Վրաց իշխանությունները որոշեցին հերթական անգամ չափվել Նախաթոռ քաղաքի հետ և հուշարձան կանգեցնել` Վրաստանի ամենաողբերգական էջերը հիշեցնող, որոնք, ըստ Թբիլիսիի, չէին լինի, եթե… Ռուսաստանը չլիներ£ Ի դեպ, իշխանությունների կարծիքով` բոլոր դժբախտությունների համար մեղավոր է Ռուսաստանը£ Դեռևս 2006 թ. այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը նշել է. - Այն ամեն վատը, որ կատարվում է Վրաստանում, բացառապես Ռուսաստանի մեղքն է£ Ձյուն է գալիս` դարձյալ Ռուսաստանի մեղքով, ուժեղ ցուրտ քամի է փչում` նույնպես Ռուսաստանն է մեղավոր£ Այդ ժամանակներից քիչ բան է փոխվել£ Թբիլիսիում առաջվա պես բոլոր խնդիրների համար Ռուսաստանին են մեղադրում£ Եվ առաջվա պես ցանկանում են «ինադու» ինչ¬որ բան անել, թեկուզ ինչ¬որ բանով գերազանցել կամ առաջ ընկնել£ Առայժմ մրցակցությունն ամենից լավ հուշարձանների մասով է ստացվում£ Այսպես, տեղեկացվում է, որ Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակի կոթողն ամենաբարձրն է լինելու` 48 մետր£ Կառույցը կշռում է մոտ 260 տոննա£ Կառուցողների հաշվարկներով այն կարող է դիմակայել 9 բալանոց երկրաշարժին և փոթորիկներին£ Ազգային հերոսների անուններով պատիճը տեղադրվելու է կոթողի հիմնադրմանը£ Դե ինչ, լուսավոր հիշատակ բոլորին, ովքեր զոհվել են` հայտնվելով պատմության բեկման պահին£ Գլխավորը` որ նրանց հիշատակն ապրի հարազատների ու մտերիմների սրտերում, այլ ոչ թե օգտագործվի որպես պատմությունն արտագրելու մեխանիզմ£