Հակաիսլամական գովազդը վրդովել է մուսուլմաններին
Նյու Յորքի մի քանի երթուղիների ավտոբուսների վրա հանկարծ հայտնվել է մի գովազդ, որով մուսուլմանին օգնություն է առաջարկվում` կրոնական հայացքներից հրաժարվելու դիմաց (հաղորդել է Associated Press¬ը)£ Սոցիալական այս ակցիայի նախաձեռնողը Stop Islamization of America կազմակերպության ղեկավար, մանհեթենցի Պամելա Գելերն է£ Իր իսկ խոսքերով նա 8 հազար դոլար է վճարել` քաղաքային փոխադրամիջոցների վրա գովազդներ փակցնելու համար£ Ծրագրված է, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում այդպիսի պլակատներ կփացկվեն նյույորքյան 30 ավտոբուսների վրա£ Գովազդային պաստառներն իսլամից հրաժարվել ցանկացող հավատացյալներին առաջարկում են այցելել RefugefromIslam.com կայք, որտեղ կարող են գտնել իրենց հուզող` «Հրաժարվե՞լ իսլամից», «Ընտանի՞քը, թե՞ համայնքն է ձեզ սպառնում» հարցերի պատասխանները£ Նախկինում նման գովազդապաստառներ հայտնվել են նաև Մայամիի 10 ավտոբուսների վրա, բայց արագ էլ հավաքվել են` իբր իսլամի դեմ վիրավորական բովանդակության համար£ Հետագայում, իհարկե, իշխանությունները գտել են, որ արգելելու առիթ չունեն և դրանք նորից տեղադրվել են ավտոբուսներին£ Պամելա Գելերն էլ արդեն հայտարարել է, որ նմանատիպ սոցակցիաներ կազմակերպելու է Ամերիկայի մյուս քաղաքներում նույնպես£ Չի բացառվում, որ ակտիվիստուհին հետևողականորեն հանդես է գալիս Միացյալ Նահանգների «իսլամացման» դեմ և փորձում է ամերիկացիների ուշադրությունը բևեռել 9/11¬ի ահաբեկչության վայրի կողքին կառուցվող մզկիթների շինարարության շուրջ ծագած վեճերին£