Ռուսաստանը ցանկություն չունի՞ պայքարել սեռական ստրկության դեմ


Բրիտանական Sky News հեռուստալիքի մայիսվերջյան հիմնական թեմաներից մեկը եղել է մոսկովյան լրագրողուհի Ամանդա Ուոլկերի ռեպորտաժը` մարդկանց առուծախի և սեռական ստրկության մասին£ Նշվել է, որ ռուսաստանյան իշխանությունները դադարեցրել են նման հանցագործությունների զոհերի աջակցության կենտրոնների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում էին դրսից. մինչդեռ սեռական ստրկության վաճառված կանանց մեծ մասը հավաքագրվել է հենց ՌԴ¬ում£ Ներկայացվել են նաև մի քանի պատմություններ£ Օրինակ, 19-ամյա Վալերիան Աբու¬Դաբի է ուղարկվել` որպես մատուցող աշխատելու£ Սակայն հայտնվել է կողպված մի սենյակում` ևս 8 երիտասարդ կանանց հետ£ Նա ստիպված է եղել օրական «սպասարկել» մինչև 30 տղամարդկանց` նրանց հետ սեքսով զբաղվելով£ Վալերիան հետո պատմել է, որ իր անհետանալուց հետո ծնողները որոնել են իրեն և դիմել են Ռուսաստանի իշխանություններին£ Բայց պետությունից որևէ աջակցություն չեն ստացել£ 8 ամիս անց կնոջը հաջողվել է փախչել` շնորհիվ իր «հաճախորդներից» մեկի, որը խղճահարվել է և կազմակերպել նրա փախուստը£ Վալերիայի մեջքի ստորին մասում նրա նախկին «տերն» ինչ¬որ դաջվածք է խարանել£ Նմանատիպ բռնության է ենթարկվել նաև 20-ամյա Օքսանան, որին էլ որպես «թարգմանիչ» Կիպրոս են ուղարկել, բայց ստիպել են գիշերային ակումբում պարել ու անբարոյականությամբ զբաղվել£ Աղջիկն ինքնասպան է եղել` նետվելով 5¬րդ հարկի պատուհանից£ Նրա հայրը` Նիկոլայ Ռանցևը, փորձում է պատժել մեղավորներին£ Ռանցևի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ռուսաստանն ու Կիպրոսն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել` կանխելու մարդկանց առուծախը£