ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ «ՄԱՀԱՐԻՆ»
Բանավոր խոսքի մեղմ ու հյութեղ, բարկացայտ ու խաղաղ հնչերանգների զուսպ առնականությամբ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» խոհափիլիսոփայական կոթողային պոեմի թատերայնացման հանդեպ ուշադրությունս կենտրոնացավ մինչ օպերայինի թավշյա վարագույրի բացվելը£ Երբ այնուհետև հանդարտ ու հատու ծավալվող խոսքին համընթաց կենդանացավ Մահարի¬Արթուր Սարգսյանի ուղտերի քարավանը` աղջիկների պարային պլաստիկ շարժումների պատկերավոր փոխակերպություններով (պարուսույց` Սարգիս Հակոբյան), սուրահից¬սուրահ ընդհանուր առմամբ անէացան կասկածներս£ Ի սկզբանե ձախողման դատապարտվածության հավանականությունը այս համարձակ խոսքակենտրոն բեմադրամտահղացման, հիմնավորված մատուցվե լիք ստեղծագործության բարդությամբ և մտերմիկ փոխըմբռնմանը ակներև անբարենպաստ ընտրված լայնատարած հանդիսասրահով, շուտով հետին պլան մղվեց£ Արևելքի և Արևմուտքի բանաստեղծական աշխարհընկալման խորունկ փոխներթափանցմամբ բառակերտված գոհարի իմաստության շողարձակումներով հագեցավ առաջին հայացքից աղքատիկ ձևավորված թատերահարթակը£ Դժվար է կենվորի կարգավիճակով կողմնակի խութերից ապահովագրումը ցանկացած մանրակրկիտ մշակված նախաձեռնության անխաթար կայացման£ Տեխնիկական ինչ¬ինչ լուսաձայնային անհարթությունները ներքին կրակով քամահրելով` ստեղծագործական փոքրաթիվ խումբը ոչ միայն արևելյան կոլորիտի թատերապատրանքը խոշոր վրձնահարվածներով ուրվագծեց բեմահարթա կում, այլև դահլիճին փոխանցեց միջնադարյան հռչակավոր արաբ բանաստեղծ-փիլիսոփայի քնարական կերպարում անձնավորված Իսահակյանի ողբերգական մենախոսության խորքերից վեր հանվող հոգու ճիչը£ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» հնարամիտ համադրությամբ` քարավանի հնարքով Իսահակյանի կողմից շարժման մեջ դրված հին ու նոր ժամանակների ընթացքի գերթանձր իմաստային ընդգրկման սահմաններն աներևույթ մեծացան£ Մարդկանց աշխարհի բարոյական հիմքերի ժխտման կիրքը, պատմական ու ներկա իրականության մշտավառ դժոխքի բորբոքած բարկ ատելությունը հավասարակշռվեց անսկիզբ ու անվերջ, հարահոս կյանքի անեղծ հրաշքին դյութական£ Ձայնագրությամբ ու կենդանի մատուցվող խոսքի ելևէջումներով` այս մեկնաբանությունը իսահակյանական աշխարհապաշտության և տիրող ապականված իրականության մոլի բացասման հակադրամիասնությամբ ամբողջացավ£ Գրական¬երաժշտական¬պարային կոմպոզիցիայի նորատիպ ներդաշնակման ուշագրավ նրբերանգներ ցուցանեց£ Հնարավորինս հոգեհարազատանալով Վարպետի հուզախռիվ ապրումներին ու աֆորիստիկ ընդհանրացումներին` Մահարի¬Սարգսյանի համարժեք վերաբերմուն քը հստակվեց բազմաշերտ կենսադիտարկումներին անզուգական պոեմի£ Եվ, Արթուր Սարգսյանի ինքնասույզ խոսքարվեստով, Գրիգոր Առաքելյանի նարեկահենք երաժշտական ձևավորմամբ ու նրբաճաշակ զգեստավորված պարուհիների հեզաճկուն բեմական վարքագծի հարափոփոխ դրևսորումներով, Վարպետի բեղուն գրչի ամենահզոր արգասիքի անխամրելի գրական-գեղարվեստական արժանիքները վերահաստատվեցին լեփ¬լեցուն հանդիսասրահում£ Խենթ ու համարձակ այս բեմադրամտահղացմանը անմիջական հաղորդակցությամբ` լիարյուն թովչանքը կրկին թրթռացրեց հայ պոեզիայի հսկաներից մեկի ստեղծագործական հանճարը£ Ծննդյան 135¬րդ (1875-1957թթ.) և պոեմի (1909-11 թթ.)` 100¬րդ տարեդարձների նախաշեմին, փաստորեն, անդրանիկ ընծան ստացավ անմահության իրավունքը վաղուց վաստակած Բանաստեղծը£ Անմահներին նոր սերունդների համար յուրովի ապրեցնելու այս թատերահնարքը ակնհայտորեն գոհացրեց օպերայինում այդ երեկո հավաքվածներին£ Տպավորված Արթուր Սարգսյանի կրակոտ խառնվածքի ու նրբատաշ խոսքի երկմիասնությամբ բեմական ինքնահատուկ կյանք ստացած Մահարու կերպարով` ինքս ինձ ու մեր ընթերցողի համար վճռեցի հաջորդիվ անպայման բացահայտել հրեղեն խոսքի այս մունետիկի անցած ստեղծագործական ուղին դեպի նորահայտ` Պոեզիայի թատրոն: