Անհատականությունների «բորոդինյան» քառյակը


«Ազգային պատկերասրահ» և «XXI¬ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոների «խաչմերուկում» հայտնված ռուսական աշխարհահռչակ երաժիշտների կատարողական արվեստին անմիջականորեն հաղորդակցվելու հոգևոր պահանջը երկատվեց համերգային ելույթների միաժամանակությամբ£ Ափսոսելով, որ զրկվելու են անզուգական դաշնակահար, Սկրյաբինի ու Ռախմանինովի անգերազանցելի մեկնաբան Եվգենի Միխայլովի քնարահույզ երեկոյի գեղագիտական հաճույքից` Աննա Ախմատովայի չափածոյի ասմունքով հատկապես գայթակղիչ, ԶԼՄ¬ների ներկայացուցիչները` արդի հայ երաժշտության նահապետներ Էդվարդ Միրզոյանի և Ալեքսանդր Հարությունյանի գլխավորությամբ ակամա խախտեցին Որմնանկարների սրահում անկնիք կռված հավատարմության հոգևոր դաշինքը£ Եվ «դասական» համախոհությամբ մեկտեղվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` ունկնդրելու Բորոդինի անվան լարային լեգենդար քառյակի երկացանկի լավագույն նմուշները£ Մեծ էր ձգողական ուժը մեր մեծանուն հայրենակից Ռուբեն Ահարոնյանի հետ եզակի երաժշտահանդիպման` 6-ամյա լռությունից հետո հայաստանյան համերգահար թակում£ Հայաստանի ժողովրդական արտիստը, ով 1996¬ից մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում` Ռոստիսլավ Դուբինսկուց ու Միխայիլ Կոպելմանից հետո զբաղեցնելով բորոդինյան քառյակի առաջին ջութակահարի տեղը, չի խզել երբևէ կապը մայր հայրենիքի հետ£ Համերգային բուռն գործունեության ու մշտական փորձերի խելահեղ ռիթմում (վերջինը` Ավստրալիայից Նոր Զելանդիա ձգված երկամսյա շրջագայությունն էր` փայլուն կազմակերպված Musica Viva ավստրալական ընկերության կողմից քառյակի կազմավորման 65-ամյա հոբելյանի առիթով) հաճախ է ժամանակ գողացել ինքն իրենից ու այցելել Երևանում մնացած բարեկամներին, ծերունազարդ մորը, ով այժմ կյանքի 91¬րդ տարին է բոլորել£ «XXI¬ի հեռանկարների» այս համերգի օրն էլ ստիպված է եղել 4 անգամ փոփոխել£ Հետխորհրդային կենսակերպի ընդհանուր հակամշակութային իրավիճակի հարուցած դժվարություններով է պայմանավորված եղել Ռուբեն Ահարոնյանի ջութակի լարերի լռությունը մեզանում£ Սրանում գլխիկոր համոզվում ենք երկար սպասված այս հանդիպման առիթով նախաձեռնված զրույցի հարաճուն մտերմիկ մթնոլորտում£ Միմյանց լրացնելով` երկու «բորոդինցիներ»` Ահարոնյանն ու նրա հետ միաժամանակ 1996¬ին այս փառահեղ երաժշտախմբին անդամագրված ալտահար, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Նայդինը արժևորում են Բորոդինի անվան քառյակի պատմագեղարվեստական նշանակությունը համաշխարհային կատարողական արվեստում և անգամ տաղանդաշատ «արտոնյալներին» կապանքող սոցիալ-տնտեսական հիմնապատճառների արգելակող ներուժը£ Փառք Աստծո, իրենք երջանիկ բացառություն են կազմում որպես Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարներ, որոնցով հարատևում է երբևէ աշխարհում լավագույնը ճանաչված այս լարային քառյակի բարձր համարումը£ «Դասական արվեստը երբևէ շահութաբեր չի եղել,¬ իր բազմամյա փորձառությամբ գնահատում է անփառունակ ներկան մեր ականավոր հայրենակիցը, ում մեջ յուրովի են խմբավորվել ազգային ճակատագրին բնորոշ տարրերը (Ծնվել է 1947¬ին` Ռիգայում, ուսանել Մոսկվայի կոնսերվատորիայում, 70-ականներին դասավանդել է ԵՊԿ¬ում` 1982¬ից գլխավորելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը£ Անդրկովկասյան ու համամիութենական առաջին 3 մրցանակներին (1965 թ.) հավելվել են բազմաթիվ նորերը` ամրապնդելով միջազգային ճանաչումը)- միշտ էլ պետական գանձարանի շռայլությամբ է նրա ծաղկունքը պատշաճ պահպանվել£ Այս առումով այժմ նույնքան ենթիմաստներ են ի հայտ եկել, որքան նրբերանգներ կան դասական գոհարների պարտիտուրներում£ Արտերկրում ֆիլհարմոնիկ ընկերություններին ֆինանսական պարբերական տարաչափ ներարկումներ են սիրահոժար անում մանր, միջին ու խոշոր մի շարք գործարարներ, հարյուրից մինչև միլիոն եվրոյի հասնող£ Հետխորհրդային ամբողջ տարածքում հիմա առանձնապես դժվարացել է նորաստեղծ երաժշտախմբերի համերգային գործունեության հմուտ կազմակերպումը£ Հովանավորներ չկան, նաև` ոլորտին գիտակ կազմակերպիչներ` արդիաոճ «մենեջեր» հասկացության ընդլայնված իմաստին համապատասխան£ Այս տեսակետից շահեկան կարգավիճակում է «XXI¬ի հեռանկարները»£ Ներկայումս առաջնային է մարդկային գործոնը£ Մեր քառյակի արժանապատիվ երկարակեցության գաղտնիքն էլ դրանով է հիմնականում բացատրվում»£ Գոհանալով «XXI¬ի հեռանկարների» բովանդակության բարձր նշաձողը պահպանողների` նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի ու գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի կազմակերպչական հմտությունների դրվատման հերթական փաստով` ազգային սնապարծության նոր փաղաքշանք ենք զգում Իգոր Նայդինի պատկերավոր գնահատությամբ. «Հիմնադրվել է մեր քառյակը 1944¬ին, Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային անսամբլի դասարանի անվանի մանկավարժ Միխայիլ Տերյանի ջանադրությամբ£ Ռուբեն Ահարոնյանի կեսդարյա մենանվագի ներառմամբ` 1955¬ից ռուսական կվարտետային երաժշտության հիմնասյուն Ալեքսանդր Բորոդինի (1833-1887 թթ.) անունը հպարտությամբ կրող նորակազմ քառյակում ոսկե կամրջով իրար կապվեցին անցյալն ու ներկան»£ Քրտնաջան ամենօրյա աշխատանքով են երաշխավորում վառ անհատականություններով մշտապես համալրվող բորոդինյան քառյակի անամպ կենսունակությունը ներկայիս անդամները£ Կվինտետային բազմերանգությամբ հաճախ ցայտում` նշանավոր երաժիշտ կատարողների (Սվյատոսլավ Ռիխտերի, Հենրիխ Նեյհաուզի, Դավիթ Օյստրախի և շատ ու շատ ուրիշների) հետ համագործակցությամբ, երկացանկային կուռ դասականությամբ, որում տեղ են գտել նաև Էդվարդ Միրզոյանի ու Կոմիտասի երաժտակտավները` Հայդնի ու Բոկերինիի, Բեթհովենի ու մեծահամբավ ռուս կոմպոզիտորների աստղաբույլի հարևանությամբ£ Հիշատակված երկուսին միանգամայն ներդաշնակում են իրենց վարպետությամբ թե° ջութակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Աբրամենկովը , ով արդեն 16 տարի հանդես է գալիս այս խմբում, թե° հիմնադիր երաժիշտ կատարող Վալենտին Բեռլինսկու 2007¬ին խզված նվագի հմայքը անխաթար պահպանող թավջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Բալշինը£ Սրանում առանց համացանցային լրատվության «միջնորդության» էլ հավաստիանում ենք, երբ ՀՀ նախագահի բարձր հովանու շնորհիվ իրականություն դարձած համերգն ենք ունկնդրում£ Նախ, հնչեցվում է հանրահայտ «Հզոր խմբակի» (Բալակրիևի «ԾՏչցփՈÿ ՍցփՍՈ»¬ի) գեղագիտությամբ ռուսական երաժշտությունը Գլինկայի ոգով հարստացրած բազմատաղանդ Բորոդինի (առաջին ռոմանսները և դաշնամուրային պիեսները գրելուն զուգահեռ ուսանել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայում, ապա հանրահռչակվել թե որպես կոմպոզիտոր, թե որպես առաջին ֆտորօրգանական միացությունը` ֆտորային բենզոլը, ստացած գիտնական) նոկտյուրնը թիվ 2 լարային քառյակից` նրա անունը 55 տարի պատվով կրող երաժշտախմբի այցեքարտը£ Դրեզդենի ռմբակոծման տպավորությամբ Դմիտրի Շոստակովիչի գրած թիվ 8 քառյակի 5 մասերի անընդմեջ մատուցմամբ սրահին են փոխանցվում պատերազմի արհավիրքների ապրումները£ Միաժամանակ երախտիքի տուրք է տրվում այս լարային քառյակի աստղային շրջանի փայլատակմանը անմիջականորեն նպաստած մեծատաղանդ երաժշտի ծանրակշիռ ավանդին£ Գուցե և հիմնավոր է նախապես հնչեցված հայտարարությունը` «Կվարտետային արվեստը վերնախավային է ամբողջ աշխարհում և իր հատուկ ունկնդիրն ունի»£ Բայց «բորոդինցիների» կատարումներին «Արամ Խաչատրյան» համերգասրահում այդ երեկո հավաքվածների ջերմ ընդունելությամբ երերացին կատեգորիկ այդ բնորոշման կարծրացած հիմքերը£ Չայկովսկու թիվ 2 լարային քառյակին թիվ 1 կոնցերտի Andante հատվածը միահյուսելու հոգևոր պահանջ հարուցեցին£ Ավստրալական երկարատև շրջագայության լեփ¬լեցուն համերգասրահների բուռն խանդավառությունն էլ ասվածի հավաստիքներից է եղել£ Միով բանիվ` դասական բարձր արվեստի նրբահմուտ կատարումների իրական արժեքավորությունը անհերքելի է և չի չափվում շահութաբերության գործնական լծակներով£ Եվ լավ է, որ ՌԴ կառավարությունը և մեծարում է (2001¬ին շնորհված պետական մրցանակն է սրա վկայագիրը), և պահպանում բացառիկ այս երաժշտախումբը£ Ցավալի կլիներ, եթե հանկարծ նրան էլ սպառնար հանրաճանաչ քառյակների` Բեթհովենի ու վիեննական Ալբանա Բերգայի պատմական հուշ դարձնող տխուր ճակատագիրը£ Բարձրարվեստ արարումը պատշաճ ապրեցնելու հրաշալի դաս եղավ նաև «բորոդինյան» այս երաժշտահանդիպումը` նույնանուն ճակատամարտին մշակութային մարտավարությանը հարիր կարևորությամբ մերձեցող£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ