Ես չեմ ուզում, որ ծաղիկները թառամեն


(եղելություն) Ձմեռ էր£ Երևանյան խստաշունչ ձմեռ£ Տեղատարափ ձյան փաթիլները չէին դադարում շերտավորվելուց£ Դպրոցներում դադարել էին պարապմունքները£ Խմբագրությունն այցելուների պակաս չուներ£ Աշխատասենյակ մտավ բարձրահասակ, ամրակուռ մի կին£ Հուզմունքից խոսել չէր կարողանում£ ¬ Օգնեք,¬ ասաց,¬ շատերին եք օգնել£ Օգնեք մի երիտասարդ, դժբախտ կնոջ, որն այսօր, մեկ ժամ առաջ, փորձում էր նորածին երեխայի հետ ինքնասպան լինել` նետվել կամուրջից£ Կինը հեկեկաց£ Մեզ թվաց, որ դեպքը պատահել է իր հարազատի հետ£ Երբ հանդարտվեց, պարզվեց, որ առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բարուրը գրկին մի կին բարձրանում է կամուրջի ճաղերով£ Արգելակում է մեքենան, վազելով հասնում և գրեթե ուժով փրկում մորն ու մանկանը£ Հետո տանում է իր տուն, կնոջը հանգստացնում, հուսադրում, որ կապրեն իր տանը, ոչ մի բանի կարիք չեն ունենա` մինչև լուծվեն բոլոր հարցերը£ Հետո եկել է խմբագրություն և մեր աջակցությունն է ակնկալում£ Խոստացանք օգնել£ Երկու օր հետո եկավ երեխայի մայրը և պատմեց ինքնասպանության փորձի պատճառը£ - Ես որբ եմ£ Մեծացել եմ մանկատանը£ Ծնողական գուրգուրանք և դաստիարակություն ինձ տվել է մանկատան կոլեկտիվը£ Երբ դպրոցն ավարտեցի, մանկատուն խնամախոս եկան ինձ անծանոթ մարդիկ£ Տղային էլ ոչ տեսել, ոչ էլ ճանաչում էի£ Տնօրենը նրանց ժամկետ տվեց, իրենցով հետաքրքրվելու համար£ Դրական տվյալներ ունենալուց հետո մանկատան կոլեկտիվը ինձ ամուսնացրեց£ Ես հայ աղջկա արժանապատվությամբ մտա ամուսնուս օջախ£ Ամեն ինչ լավ էր ընթանում£ Ապրում էինք խաղաղ ու հանգիստ£ Ծնվեց մեր որդին£ Հանկարծ ամուսինս հայտարարեց, որ ինքն երեխա ունենալ չի կարող և ժողդատարան ամուսնալուծության, երեխայից հրաժարվելու քաղհայց ներկայացրեց£ Ստացվում էր, որ որդիս ապօրինի էր£ Ես կյանքում ոչ ոք ու ոչինչ չունեի, բացի արժանապատվությունից, որ բերեցի նրանց տուն, հիմա էլ դա են փորձում խլել ինձանից£ Փորձում են, որ որդիս անհայր մեծանա£ Ես որբության դառնությունը ապրած մարդ եմ, ինչպես կարող էի` օրինական ծնված որդիս այդպիսի խայտառակ պիտակով ապրի£ Չուզեցի, որ նա էլ մանկատանը մեծանա£ Սա է ինքնասպանություն կատարելուս պատճառը£ Գնացի Արաբկիրի ժողդատարան, հանդիպեցի նախագահ Ֆիլիպ Ղազարյանին£ Թեև այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ չէր, բայց անկախ էին դատարանները, դատախազությունները, ՆԳ¬ի ոլորտը, համագործակցում էին չորրորդ իշխանության ներկայացուցիչների` լրագրողների հետ, հարգում, հավատում, վստահում էին նրանց (իսկ հիմա՞… Ով էր լսել լրագրողին ծեծել, կալանավորել, սպանել կամ էլ հայտարարել. «Ձեզ ով է բանի տեղ դնում»£ Դե եկեք իրար «բանի տեղ չդնեք» տեսնենք` ո՞ւր կհասնենք)£ Դատարանում ինձ հնարավորություն տվեցին ծանոթանալ ներկայացված քաղհայցին£ Հարկավոր էր ստուգել դատաբժշկական փորձագետի տրված տեղեկանքի իսկությունը£ Հանդիպեցի հանձնաժողովի նախագահ Նորիկ Ավագյանին£ Կանչեց տեղեկանք տվող փորձագետին£ - Ձեր տված տեղեկանքը երկու անմեղ մարդու մահվան փաստաթուղթ էր դառնալու,¬ զրույցի ժամանակ ասացի նրան£ Պարզվեց, որ ախտորոշումը տվյալ պահի իրավիճակի եզրակացություն է եղել և ոչ թե անցյալի£ Նրանք դատարանից անմիջապես ետ պահանջեցին տեղեկանքը և ճշտեցին անհասկանալին£ Կինը չներեց ամուսնու անմարդկային վերաբերմունքը£ Դատարանը բավարարեց նրա բնակարանի, երեխայի ալիմենտի հակընդդեմ քաղհայցի պահանջները£ Մնում էր լուծել աշխատանքի հարցը£ Հեռազանգեցի մսուր¬մանկապարտեզներից մեկի տնօրենին£ Պատմեցի կնոջ իրավիճակի մասին, խնդրեցի, հնարավորության սահմաններում, ապահովել աշխատանքով, երեխային` մսուրով£ Ամեն ինչ կարգավորվեց£ Կինը կյանք վերադարձավ£ Տեղատարափ ձյան հոսքը չէր դադարում£ Շատ փողոցներ դժվարանց էին դարձել£ Հեռազանգեցին£ Այն կինն էր, որի գործն ավարտել էի արդեն£ Խնդրեց, որ իջնեմ հրապարակ, որ ինքը երեխայի հետ է և դժվարանում է գալ խմբագրություն£ Մտածեցի, թե էլի ինչ¬որ օգնության կարիք ունի£ Գնացի£ Եվ ինչ. ձմռան այդ խիստ օրերին, երբ յուրաքանչյուր ծաղկի գինը 5 ռուբլի էր, ինձ համար ծաղկեփունջ էր գնել, հավանական էր` երեխայի առաջին ալիմենտի գումարով£ Զայրացած թողեցի նրանց և վերադարձա աշխատավայր£ Ինձանից հետո կինը երեխայի հետ եկել էր խմբագրություն, մտել խմբագրի տեղակալ Հենրիկ Աբրահամյանի մոտ, խնդրել, որ ծաղկեփունջը ինձ հանձնի£ Հենրիկն ինձ կանչեց, փորձեց համոզել, բայց գիտեր, որ ոչինչ չի ստացվի£ Իրավիճակից դուրս գալու ելքը ես գտա` - Գնա և այդ ծաղկեփունջը նվիրի այն կնոջը, ով փրկեց քո և որդուդ կյանքը,¬ խորհուրդ տվեցի նրան£ *** Հետո ես Հենրիկին խոստովանեցի, որ չեմ սիրում, երբ առանց այն էլ կարճատև կյանք ունեցող ծաղիկները կտրում են արմատից և ես ականատեսն եմ դառնում դրանց թառամելուն ու արցունքներս չեմ կարողանում զսպել£ - Էդ ոնց կլինի,¬ ժպտալով ասաց նա,¬ բա սիրած աղջկան, կնոջը, հարսանիքին` հարսին և վերջապես հանգուցյալին հրաժեշտի ծաղիկներ չնվիրե՞ս£ - Բայց չեմ ուզում, որ ծաղիկները թառամեն£ Հոկտեմբերի 27¬ին ողբերգության զոհ դարձավ նաև մեզ համար միշտ ավանգարդցի, ՀՀ ԱԺ¬ի պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը£ Նրա դին զարդարված էր իր սիրած թարմ ծաղիկներով, որ Հենրիկի կյանքի պես անժամանակ կտրել էին արմատից£ Այդ անգամ ես դառն հեկեկացի£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ