6 օր` անտառում մոլորված


Տասնամյա Լյուբա Զայցևան մոլորվել էր Կոստրոմյան անտառում, երբ տատիկի հետ գնացել էր կորած այծերին փնտրելու£ 300 կամավորականների որոնումները շուրջ մեկ շաբաթ հետո հաջողությամբ պսակվեցին. տնից 6 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվեց հոգնատանջ և միջատներից խայթված աղջնակը£ Նրան գտել է «Կոստրոմալեսխոզ» մասնաճյուղի աշխատակից Օլեգ Զախարովը£ Հիվանդանոցում Լյուբան պատմել է, որ այդ ընթացքում` 6 օր շարունակ, ինքը քաղցը հագեցրել է անցած տարվանից թփուտների վրա մնացած հապալասով ու լորամրգով և բռով ջուր է խմել առվակից£ Աղջնակը գարնանային թեթև հագուստով է եղել և գիշերները, չմրսելու համար, կուչ է եկել եղևնիների տակ` փորձելով չխճճվել մամուռների մեջ£