Ամենապատկերազարդը


Նա` Ջուլյա Գնուսը, Նյու Յորքում անցկացված BookExpo ցուցահանդեսի այցելուներին ցուցադրել է իր մարմինը զարդարող դաջվածքները£ Իսկ նրան այստեղ էին հրավիրել Գինեսի ռեկորդների գրքի հրատարակիչները. այդ Գրքում, որի գալիք տարվա թողարկումը սպառողներին կհասնի սեպտեմբերի 15¬ին, արդեն գրանցված է նախշանկար մարմնով ամերիկուհու բացարձակ ռեկորդը£ Գնուսը, ում մարմնի 95 %¬ը պատված է ամենատարբեր նկարներով, պատմել է, որ ինքը տառապում է ժառանգական մի հիվանդությամբ, որի հետևանքով խախտվել է պիգմենտափոխանա կությունը. արևի ճառագայթների ազդեցությունից նրա մաշկը պայթում է£ Երբ հիվանդությունն ախտահարել է ոտքերը, Ջուլիայի` պլաստիկ վիրաբույժ բարեկամն առաջարկել է մարմնագույն դաջվածքներով սքողել սպիները£ Սակայն ահավոր դժվար է եղել, և կինը որոշել է նկարազարդել մի քանի սպի£ Դա նրան այնքան է դուր եկել, որ դաջվածապատել է ամբողջ մարմինը, որի ընդամենը 5 %¬ն է այսօր նկարազուրկ£